ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Տեղի կունենա Քշիշտոֆ Պենդերեցկու «Երուսաղեմի 7 դարպասները» սիմֆոնիայի առցանց ցուցադրությունը

Տեղի կունենա Քշիշտոֆ Պենդերեցկու «Երուսաղեմի 7 դարպասները» սիմֆոնիայի առցանց ցուցադրությունը
23.07.2020 | 10:51

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը այսօր՝ հուլիսի 23-ին‚ ժամը 19.00‚ հրավիրում է միանալու առցանց ցուցադրությանը և վայելելու ժամանակակից երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցչի՝ Քշիշտոֆ Պենդերեցկու «Երուսաղեմի 7 դարպասները» թիվ 7 սիմֆոնիան։


Համերգը ղեկավարում է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են ԴասA կրթամշակութային նախագծի մասնակիցները։
Ցուցադրությանը կարելի է հետևել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում‚ ինչպես նաև «DAS A» հավելվածի միջոցով (Android, iOS):



Դիտվել է՝ 3509

Մեկնաբանություններ