Երգի միջազգային հաջորդ ստուգատեսը՝ «Եվրատեսիլ-2021»-ը կանկացվի նիդերլանդական Ռոտերդամ քաղաքում: Այս մասին գրում է Korrespondent.net կայքը:
«Եվրոպան միացնում է լույսերը» շոուի ժամանակ հայտարարվել է, որ նման որոշում են կայացրել Եվրոպայի հեռարձակողների միությունն ու Եվրատեսիլ մրցույթի կազմակերպիչները:
Նշենք, որ «Եվրատեսիլ-2020»-ը չեղարկվել էր կորոնավիրուսի պատճառով: Այն նույնպես պետք է Ռոտերդամում անցկացվեր:
Թեև անցկացման վայրը չի փոխվել, բայց մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ «Եվրատեսիլ-2021»-ին մասնակից երկրները նոր երգերով հանդես կգան: