ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Տիկին ժառանգականի դաշնակցական խաղերը

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Տիկին ժառանգականի դաշնակցական խաղերը
04.04.2015 | 15:10

Ժառանգական Զարուհի Փոստանջյանը որոշել է մի քիչ էլ դաշնակցական խաղալ կամ, ավելի ճիշտ, դաշնակցականներից ավելի «կաթոլիկ» լինել: Նա Ազգային ժողով նոր նախագիծ է ներկայացրել «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը և հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»: Դա էլ քիչ է, Ծովից ծով Հայաստանի քարտեզն առած այս ու այն քննարկմանն է վազում: Պարզ է, որ անպտուղ զբաղմունք է, բայց միանգամից երկու հարց է լուծվում՝
ա) հասարակության որոշ խավերի մոտ գոնե պատրանք կստեղծվի, թե արդյունավետ աշխատող ազգընտիրներ էլ են լինում,
բ) բազմազանություն կմտնի ընդդիմադրի նրա միապաղաղ առօրյայում:
Ընդ որում, Զառայի ժառանգական լինելը ձևական բնույթ է կրում, վերջերս նա իր այն կուսակիցներին, որոնք հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետ Սահմանադրական բարեփոխումների թեմայով, անվանել էր Բաղրամյան 26-ի կլիենտներ: Իսկ ինքն ու՞մ կլիենտն է, եթե պատգամավոր է ընտրվել մի կուսակցության ցուցակով, որը մյուս կուսակցությունների նման Սերժ Սարգսյանի դաբրոյով է խորհրդարան մտել:

Դիտվել է՝ 1990

Մեկնաբանություններ