Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Սեպտեմբերի 21. չստացվա՞ծ, թե՞ չգիտակցված տոն

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Սեպտեմբերի 21. չստացվա՞ծ, թե՞ չգիտակցված տոն
20.09.2013 | 12:09

Այնուամենայնիվ, յուրաքանչյուր գիտակից անհատ հպարտությամբ կտոներ իր պետության անկախության օրը, կդարձներ այն ընտանեկան տոն, որդու ձեռքից բռնած կայցելեր իր հերոսի շիրմին: Մենք այդպես չենք անում, համենայնդեպս, մեզանից շատ-շատերն այդպես չեն անում՝ բոլոր ցավերի, դժվարությունների մեղքը բարդելով «անկախության» վրա: Երբեմն իսկապես կանգնում ես դիլեմայի առաջ. արդյո՞ք անկախությունն այն արժեքն է, որի համար արժեր այսքան զոհել, մի ամբողջ սերնդի պատմություն խաթարել, մինուս մեկից մինչև անվերջություն դնել «անկախության» արժեքի զոհասեղանի վրա: Արժեր, անտարակույս արժեր, խնդիրը պարզապես նրանում է, որ «անկախության» գաղափարը չամրապնդվեց, չդարձավ անշրջելի, չընկալվեց որպես ժողովրդի, պետության բնականոն զարգացման կարևորագույն ու անփոխարինելի արժեք: Երբեմն մտածում եմ, որ այս ամենի պատճառներից մեկը մեր ներքին ազատության սահմանափակվածությունն է, իսկ ավելի ծայրահեղ՝ դրա իսպառ բացակայությունը: Կատակ բան չէ. դարերով կարդացել ենք պատմությունը մեր, որ մազապուրծ ենք եղել, մեզ ջարդել ու կոտորել են անխնա ու՝ անսովոր ենք անկախությանը, խորթ ենք նրա հոգեբանությանը, կենցաղին, պետության ինքնիշխանության գաղափարին խորթ ենք դեռևս: Ինչ-որ է. հույս ունենանք, որ հաջորդ սերունդները իսկապես կհպարտանան պետականության ու անկախության գոյության համար: Գոնե դրա համար արժե այսօրվա զոհողությունը:

Դիտվել է՝ 2136

Մեկնաբանություններ