Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ինչի՞ համար ենք վճարում

Ինչի՞ համար ենք վճարում
20.02.2009 | 00:00

իրավունքը de facto-ի փոստից
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 01.11.05 թիվ 154 որոշմամբ (որը հետո հաստատել է ՀՀ կառավարությունը) «ՀայՌուսգազարդը» մեր բնակչության վզին փաթաթեց մի, այսպես կոչված, «գազի ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման մասին պայմանագիր», որը ես համարում են պետականորեն օրինականացված գրպանահատության դասական օրինակ։
Ինչո՞ւ։ Որովհետև.

«Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմերի (երկկողմ) համաձայնեցված կամքի արտահայտությունը» (ՀՀ քաղ. օրենսգիրք, գլ. 18, հոդված 290-2)։ Կամ` «Պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ» (ՀՀ քաղ. օրենսգիրք, գլ. 29, հոդված 448.1)։ Բայց ո՞վ է իմ կամքը հարցրել կամ պահանջվող ձևով համաձայնություն ձեռք բերել պայմանագրի էական բոլոր պայմանների վերաբերյալ։ Ո՛չ ոք։
Այնուամենայնիվ, բացենք պայմանագիրը։
1.1.1. Արտաքին զննում (ոչ մի խոսք տեխնիկականի մասին)։
1.1.2. Տեխնիկական սպասարկում և կարգաբերում (ոչ մի պարզաբանում, թե ինչ պիտի հասկանալ դրա տակ)։
1.3. Պատվիրատուի հայտով և նրա հաշվին կատարողը կարող է իրականացնել նաև գազասարքերի տեղադրման, վերանորոգման աշխատանքներ։ (Այս կետը պարզաբանում է, որ 1.1.2. կետով նշված տեխնիկական սպասարկումը պատվիրատուի հաշվին է)։
2.2.2. Ցանկացած ժամանակ (պատվիրատուն) իրավունք ունի լուծել պայմանագիրը։
Բայց փորձեք դա անել. ձեր գազն անմիջապես կանջատեն, որովհետև դուք գազից անվտանգ օգտվելու հրահանգավորում չեք անցել (2.1.4. կետը հստակ ասում է այդ մասին)։
Ամենազավեշտալին 4.1. կետն է. «Պատվիրատուն կատարողին վճարում է տարեկան 3000 դրամ (ներառյալ ԱԱՀ)»։ Այնինչ 2 կետ ունեցող գազօգտագործողը վճարում է տարեկան 5700 դրամ, իսկ 3 կետ ունեցողը (ամենաանվճարունակները)` տարեկան 6845 դրամ, այսինքն` 2,28 անգամ ավելի, քան նշվածը։
Ի դեպ, 3 կետ ունենալը ենթադրում է, որ քաղաքացին ունի գազօջախ, ջրատաքացուցիչ և վառարան։ Հայաստանում ջեռուցման սեզոնը 4 ամիս է` նոյեմբերի 15-ից մինչև հաջորդ տարվա մարտի 15-ը։ Բայց վառարանի տեխնիկական սպասարկման վարձը դուք մուծում եք ամբողջ տարին։
Այսպիսով, հանրապետության յուրաքանչյուր գազօգտագործող քաղաքացի անցնում է ճորտի կարգավիճակի, առանց իր արժանապատվությունը պաշտպանել կարողանալու իրավունքի, երբ դա պետության սրբազան պարտքն է (ՀՀ Սահմանադրություն, հոդված 3)։
Բայց շատ հարցեր դեռ առջևում են։
Ի՞նչ կլինի մեր վիճակը, եթե, անվտանգության նկատառումներով, այսպիսի մի «պայմանագիր» էլ մեզ պարտադրի «Էլցանցեր» մենաշնորհային ընկերությունը (վերցրեք հրդեհների վիճակագրությունը և կտեսնեք 50 առ 50 հարաբերակցությունը)։
«Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը»։ (ՀՀ Սահմանադրություն, հոդված 6)։
Բայց, արդյո՞ք վերոհիշյալ պայմանագիրը հենց այդ դեպքն է։
Օրենքի ուժ ստացած այս պայմանագիրը խախտել է ՀՀ Սահմանադրությունը. «Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը և անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են»։ (Հոդված 33.1)։
Անցնենք առաջ։
Այսօրվա դրությամբ ՀՀ-ում գազօգտագործող բաժանորդների թիվը 573955 է («ԵԹԵՐ» N5, 2009), ուստի նույնիսկ համեստ 5700 դրամ տարեկան հաշվարկով այդ գումարը կազմում է 3271543500 դրամ։
Սա չի՞ նշանակում, արդյոք, որ «պայմանագիրը» կազմողի և այն հաստատման ներկայացնողի միջև իրականացվել է հանցավոր համաձայնության խաղ («կաշառակերություն» բառն օգտագործելը թողնում եմ ընթերցողին)։
Մեր պետական այրերի համար գրպանի պարունակությունն ավելի կարևոր է, քան ժողովրդի շահը. նրանք թքել են մեզ վրա` չմտածելով, որ այդպիսի մոտեցումներն են ժողովրդական լայն զանգվածների ընդվզումի և մարտիմեկյան դեպքերի շարժառիթները։
Քաղաքացիների շրջանում սոցհարցում կատարեք (օգտագործելով թաքնված տեսախցիկ) և կտեսնեք, թե ինչ լուտանքներ կթափվեն մեր պատկան մարմինների` ամենաբարձր հեղինակությունից մինչև ամենացածրի հասցեին այս «պայմանագրի» մասով։
Ես իրավագետ չեմ, բայց գիտեմ, որ տեսական իրավագիտությունը կամքի ազատության գաղափարը դիտարկում է որպես համամարդկային արժեք, որն ապահովում է հասարակության ընդհանրական շահերը, նախապայմաններ ստեղծելով նրա նորմալ զարգացման համար։
ՈՒստի խոսքս ուղղում եմ գործնական իրավագիտության մեր պետական մարմիններին` արդարադատության նախարարություն, գլխավոր դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, Սահմանադրության երաշխավոր, ՀՀ նախագահին և ասում. «Պարոնայք, որքան էլ «ՀայՌուսգազարդը» ազդեցիկ մենաշնորհային դիրք ունենա մեր հանրապետությունում, Դուք պարտավոր եք պաշտպանել առաջին հերթին սեփական ժողովրդի շահերը»։
Գրիգոր ԹՈՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4239

Մեկնաբանություններ