Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Իրական Հայաստան» կերտելու փորձերը

«Իրական Հայաստան» կերտելու փորձերը
13.07.2024 | 08:49

Ակնյայտ է` Նիկոլ Փաշինեանի «իրական Հայաստան» գաղափարախօսութիւնը, որն էապէս պայմանաւորուած է մէկ կողմից՝ հայ-ադրբեջանական «խաղաղութեան» եւ միւս կողմից՝ հայ-թուրքական թշնամութեան «զրոյացման» խօսոյթներով, ինքնին բխում է պարտուողական հոգեվիճակից եւ Թուրքիա-«Ադրբեջան» տանդեմին սպասարկելու ՀՀ իշխանութիւնների կատարողական յանձնառութիւնից, որքան էլ որ ՔՊ-ականները փորձեն վարդագոյն ձեւացնել իրականութիւնը։

«Իրական Հայաստան» գաղափարախօսութիւնը, սակայն, նորութիւն չէ հայ քաղաքական մտքի համար։ Այն մերօրեայ արտացոլումն է բազմադարեայ գաղափարական պայքարի՝ հայրենիքի գաղափարապաշտութեան եւ շահամոլ նիւթապաշտութեան միջեւ, յօգուտ՝ այսպէս կոչուած «իրատեսութեան»։

Գաղափարախօսական սոյն հակադրութեան հոլովոյթը հակիրճ վերլուծել է գրականագէտ, պատմաբան, 1915 թ․ ապրիլին ձերբակալուած եւ աքսորուած, սովետական անվտանգութեան մարմինների հրամանով սիբիրեան աքսորավայրում բանտարկուած (1944-1954 թթ․), ազգային-քաղաքական, մշակութային գործիչ, ՀՅԴ Բիւրոյի անդամ ԿԱՐՕ ՄԵՀԵԱՆԸ (1898-1984թթ․)։

Մեհեանի վերլուծութիւնը խիստ ուշադրութեան արժանի է այսօր, երբ Փաշինեանը փորձում է պոպուլիստական մտավարժանքներով ասել, որ «պատմական Հայաստան»-ի տեսլականը (իմա՝ Հայրենիքի գաղափարը) հայութեանը առաջնորդելու է դէպի պատերազմի եւ ցեղասպանութեան ծուղակներ․․․ 1973 թ․ Կարօ Մեհեանը գրում է.

«Նկատի չունիմ հայրենիք բառով բնորոշուող տարածութիւնն ու իր սահմանները: Ո՛չ ալ նոյն այդ տարածութեան վրայ եւ նոյն այդ սահմաններէն ներս բնական եւ կառուցողական տարրերը,- լեռ, լիճ, գետ ու բնակավայր։ Անոնք, համադրաբար, աշխարհագրութիւն են: Եւ փոփոխական տարածութեան ու սահմաններուն ընդլայնումին կամ սեղմումին հետ առըչուած: Հայրենիքը միանգամայն գաղափար է։ Իսկ գաղափարը պայմանաւորուած է ըմբռնումով․․․

«Անշուշտ մեր ժողովուրդը բացառութիւն մը չէ այն տեստակէտէն, թէ իր կազմաւորումէն եւ սեփական բնակավայր մը ունենալէն ետք, դարեր շարունակ, զուրկ մնացած է հայրենիքի գաղափարէն: Մեր մատենագրութիւնը կը յիշատակէ բնաշխարհը կամ նախօրօրանը։ Այդ որակումները, սակայն, ինչպէս եւ «Հայաստանեայց աշխարհը» եթէ կը բնորոշեն հողային ամբողջութիւնը՝ տուեալ ժամանակաշրջաններուն, չեն բնութագրեր նոյն այդ հողային ամբողջութեան մասին ամբողջական հայրենիքի հաւաքական ըմբռնումը»։

(Մեհեան Կարօ, «Մեր Հայրենիքները», Ազդակ օրաթերթ, Բէյրութ, 1973 յունուարի 11)

Մեհեանն այսպիսով գաղափարական բազմադարեայ պայքարի հիմքում դնում է հայրենիքի գաղափարի ձեւաւորման պրոցեսը եւ դարերի երկայնքով դրանից բխող պետական միտքը՝ այն բնորոշելով որպէս հակադրութիւն՝ աշխարհագրութեան եւ նկարագրի (ինքնութեան)։

(շարունակելի)

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 3984

Մեկնաբանություններ