Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ալիևն ընդունեց նվերը և անցավ նոր պահանջներին

Ալիևն ընդունեց նվերը և անցավ նոր պահանջներին
24.05.2024 | 12:01

29.743 քառակուսի կիլոմետր VS...

Նիկոլ Փաշինյանը սկզբում հայտարարում էր, թե պայմանավորվել է Ադրբեջանի հետ այն մասին, որ Հայաստանը 29.800 քառակուսի կիլոմետր է։ Զուգահեռաբար նա ճանաչում էր Ադրբեջանը 86.600 քառակուսի կիլոմետրով՝ ներառյալ Արցախը։

Ալիևն ընդունեց այդ նվերը և անցավ նոր պահանջներին՝ որևէ բառ չարտասանելով ՀՀ-ի քառակուսի կիլոմետրերի մասով։

Հիմա Նիկոլ Փաշինյանն իջեցրել է ՀՀ-ի քառակուսի կիլոմետրերի նշաձողը մինչև 29.743 քառակուսի կիլոմետր։ Ալիևը կրկին լուռ է։ Նա Հայաստանը դիտարկում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Այս պայմաններում ՔՊԿ–ականների, նիկոլական քարոզիչների հարցադրումն իրենց ընդդիմախոսներին, թե բա՝ մենք ՀՀ-ն համարում ենք 29.743 քառակուսի կիլոմետրանոց, իսկ ձեր քառակուսի կիլոմետրն ինչքա՞ն է, դեմագոգիկ է ու արհեստական։ Քանզի այն երկիրը, որից Փաշինյանը խաղաղություն ու քառակուսի կիլոմետր է մուրում, չի խոստանում ո՛չ խաղաղություն, ո՛չ կոնկրետ քառակուսի կիլոմետր։

Ալիևն ընդունե՞լ է Փաշինյանի հռչակած 29.743 քառակուսի կիլոմետրը։ Ո՛չ, չի ընդունել։ Ալիևը չի ընդունել նաև ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի հնչեցրած թիվն Ադրբեջանի քառակուսի կիլոմետրերի մասով, քանզի սահմանազատման ու սահմանագծման անվան տակ ավելիին է ձգտում։

Մինչև Հայաստանը բանակցողին չփոխի ու չհստակեցնի իր կարմիր գծերը, մենք անընդհատ ու անդադար կորուստներ ենք ունենալու։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1703

Մեկնաբանություններ