Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

«Առաջնորդներն առաջնորդների հուշերում» (հատված գրքից)

«Առաջնորդներն առաջնորդների հուշերում»  (հատված գրքից)
30.04.2024 | 09:19

- Պարոն Միտերան, Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեզ ինչպե՞ս հաջողվեց հաղթահարել անելանելի թվացող քաղաքական երեք ճգնաժամերը։

- Նման իրավիճակներում իշխանությունները միշտ ունեն թիվ 1 հենարան` պառլանենտական ընդիմությունը:

Այդ նրանք են, որ.

կամ իշխանությանը հեռացնելով ստեղծում են խորհրդարանական քաոս` վայր դնելով մանդատներ, հրաժարվելով մի քանի գործառույթներից,

կամ համագործակցում են իշխանության հետ, խաղալով, այսպես կոչված, քաղաքական թատրոն փողոցում և փրկում, կամ այսպես ասենք հարթում ճգնաժամը, դրա դիմաց ստանալով մեծ, շա՜տ մեծ փոխհատուցում` շատ ավելին քան իշխանությունն է:

Փո՛ղ, շա՜տ փող` ազատ գործելու արտոնություն բիզնես դաշտում:

Ֆրանսուա ՄԻՏԵՐԱՆ

Դիտվել է՝ 2963

Մեկնաբանություններ