Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-46

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-46
28.02.2024 | 12:39

(սկիզբը` այստեղ)

Եվրամիության և ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ դիտարկում են ՈՒկրաինայի տարածք զորք ուղարկելու հնարավորությունը Կիևի հետ երկկողմ համաձայնագրերի շրջանակներում:

Առաջինն այս մասին, որքան տեղյակ ենք, երեկ հայտնել է եվրոպական երկրների ղեկավարների շարքում իրականությունը քիչ թե շատ սթափորեն գնահատելու կարողություն ունեցող հազվագյուտ քաղաքական գործիչներից մեկը՝ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի անվտանգության խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Վարչապետն ընդգծել է, որ Սլովակիայի կառավարությունը երբեք հավանություն չի տա սլովակ զինծառայողներին ՈՒկրաինա ուղարկելուն:

«Արևմուտքի ռազմավարությունն ՈՒկրաինայում ձախողվել է,- «Коммерсантъ»-ի փոխանցմամբ, հայտարարել է Ֆիցոն:- Բայց ես ուզում եմ կառուցողականորեն պատրաստվել, չնայած նրան, որ այն թեմաներից, որոնց մասին մենք խոսեցինք, մաշկի վրա սարսուռ է առաջանում: Այդ թեզերից հետևում է, որ ՆԱՏՕ- ի և ԵՄ- ի մի խումբ երկրներ մտածում են, որ երկկողմ համաձայնագրերի հիման վրա ՈՒկրաինա կուղարկեն իրենց զինվորականներին»:

Սլովակիայի վարչապետի կարծիքով, ՈՒկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու որոշումը կհանգեցնի էսկալացիայի։ Միայն էսկալացիայի՞… Ֆիցոն այստեղ սխալվում է կամ պարզապես չի ցանկացել իր երկրի բնակչությանը վախեցնել, քանի որ ՈՒկրաինա եվրոպական զորքեր ուղարկելը կհանգեցնի ավելի քան էսկալացիայի: Կհանգեցնի մարտավարական և ռազմավարական նշանակության միջուկային սպառազինության լայնածավալ կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի, մարդկության վերջի՛ն պատերազմի, մեր չքնաղ մոլորակի մոխրացման ու կարճ ժամանակաընթացքում մարդկության լիակատար ոչնչացման:

Ճիվաղներ Մակրոնը, Բայդենը, Սորոսը, Բիլ Գեյթսը և մյուսները թող չխաբվեն ժամանակակից տեխնոլոգիաների և տեխնիկայի ընձեռած հնարավորություններով ու չունենան պատրանքներ, թե իրենց և իրենց ընտանիքներին, մերձավորներին միջուկային աղետից հետո կհաջողվի գոյատևել ստորգետնյա խորը ապաստարաններում:

Թող գոնե մի պահ գիտակցեն, որ միջուկային համաղետին կգումարվի նաև Երկիր մոլորակի «բարկությունն» այն բանից հետո, երբ ռուսական թեկուզ մեկ «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ անխոցելի հրթիռի մի քանի մեգատոննա հզորության միջուկային մարտագլխիկի պայթյունը դյուրությամբ կճեղքի ԱՄՆ-ում գտնվող Ելոուսթոունի կալդերայի բարակ թաղանթը՝ հանգեցնելով աշխարհի ամենամեծ ու վտանգավոր Ելոուսթոունի գերհրաբխի ժայթքման:

Եթե վերոնշյալ ճիվաղները դեռ վերջնականապես չեն կորցրել իրենց բանականությունը, թող գիտակցեն նաև, որ Ելոուսթոունի գերհրաբխի ժայթքումը ոչ միայն կսաստկացնի անխուսափելի միջուկային ձմեռը և սառցե դարաշրջանը, այլև, իր հերթին, տեղի կտա երկրի բոլոր ակտիվ հրաբուխների ժայթքման և քնածների արթնացման, գերերկրաշարժերի, որոնք ընկույզի պես դյուրությամբ կկոտրեն իրենց ստորգետնյա ապաստարանների պատերը կամ պատյանները՝ պատրաստված աշխարհի թեկուզ ամենաամուր նյութերից: Կճզմեն իրենց՝ գետնի տակ թաքնված խավարասերներին, ինչպես մենք երկրի մակերեսին մեր կոշիկը դնելով խավարասերների վրա, ճզմում ենք նրանց: Ամենաիսկական և ամենադաժան համաղետը՝ ապոկալիպսիսը կդառնա իրականություն բոլորի համար: ՈՒկրաինա զորքեր ուղարկելուց առաջ թող մտածեն այս մասին:

Փետրվարի 25- ին Ռոբերտ Ֆիցոն մեկնաբանելով ՈՒկրաինայի իրադրության շուրջ հաջորդ օրը Փարիզում նախատեսված եվրոպական պետությունների շուրջ 20 ղեկավարների և աշխարհի այլ պետությունների առաջնորդների, ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումը, ելնելով քննարկման համար նախատեսված թեմաներից, կանխատեսել էր, որ լինելու է շարժում դեպի «վատագույն լուծում»։ Փարիզում երեկ կայացած հանդիպման հայտարարված նպատակն էր ապացուցել համերաշխությունն ՈՒկրաինային աջակցելու հարցում երկու տարվա լայնածավալ ռազմական գործողություններից հետո:

Սլովակիայի վարչապետի վերոնշյալ հայտարարության հրապարակումից մի քանի ժամ հետո հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է համարել Եվրամիության երկրների զորքերի ուղարկումն ՈՒկրաինա: Նա մասնավորապես հայտնել է, որ արևմտյան երկրների ղեկավարները քննարկել են ՈՒկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը, սակայն կոնսենսուս դեռ չի ձեռք բերվել:

«Ամեն ինչ այսօր քննարկվել է ազատ և ուղիղ ձևով,- «РИА Новости»-ի փոխանցմամբ, ասել է Մակրոնն ՈՒկրաինային աջակցելու վերաբերյալ Փարիզում անցկացված համաժողովի արդյունքների մասին մամուլի ասուլիսի ժամանակ:- Այսօր չկա կոնսենսուս պաշտոնական ձևով ցամաքային զորքեր ուղարկելու վերաբերյալ։ Բայց իրավիճակի զարգացման մեջ ոչինչ չի կարող բացառվել։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ Ռուսաստանը չհաղթի այս պատերազմում։ Ամեն ինչ հնարավոր է, եթե դա օգտակար լինի մեր նպատակին հասնելու համար»:

Մակրոնի ելույթի հեռարձակումն իրականացվել է X սոցիալական ցանցում Ելիսեյան պալատի պաշտոնական էջում: ՈՒշադրություն դարձրեք նրա գործածած բառերին՝ «պաշտոնական ձևով», ինչը նշանակում է, որ Ֆրանսիայի և, ընդհանրապես, ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ մի շարք պետությունների ցամաքային զորքերը, կամավորների անվան տակ, արդեն իսկ հատուկ ռազմական գործողության գոտում են ու կռվում են ռուսական բանակի դեմ: Սա սոսկ մեր հետևությունը չէ, նշվածի ապացույցներն արդեն իսկ կան և առաջիկայում կներկայացնենք: Խոսելով ցամաքային զորքերը պաշտոնապես ուղարկելու մասին, Ֆրանսիայի նախագահը նկատի ունի ընդամենը դրանց պաշտոնապես հայտարարված և արդեն լայնամասշտաբ մասնակցությունը: Հենց դա էլ Երրորդ համաշխարհայինը կդարձնի անխուսափելի:

Ֆրանսիայում ղեկավարներից, ցավոք, միայն Մակրոնը չէ, որ Արևմուտքի պարտության հեռանկարից խելագարվել է: Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը Մակրոնից հետո չի բացառել արևմտյան զորքեր ՈՒկրաինա ուղարկելը:

«Ինչպես հիշեցրել Է հանրապետության նախագահը, ոչինչ չի կարելի բացառել պատերազմում, որը ծավալվում է Եվրոպայի կենտրոնում»,- ТАСС- ի փոխանցմամբ, ասել է Աթալը RTL ռադիոկայանի եթերում:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Ֆրանսիան չի կարող հաշտվել «այն հեռանկարի հետ, որ ինչ-որ պահի Ռուսաստանը հաղթանակ կտանի»:

Մակրոնը, Աթալը ու նրանց բոլոր համախոհները գիտեն իրենց գլխի գալիքը և ընկել են ողջ մարդկության համար վտանգավոր հիստերիայի մեջ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսնելով հատուկ ռազմական գործողության գոտում Ռուսաստանի Զինված ուժերի վերջին շրջանի հաղթանակները, Ավդեևկայի և մեկը մյուսից հետո այլ բնակավայրերի ազատագրումը, հակամարտության ամբողջ գոտում Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմում վերջինիս ռազմավարական պարտության հեռանկարը, արդեն կատաղության վիճակում է:

Մակրոնը հասկանում է, որ այդ պարտությունից հետո իր վերջը գալու է առնվազն քաղաքական և իրավական իմաստով. այլևս երբեք չի ընտրվելու Ֆրանսիայի նախագահ, չի զբաղեցնելու պետական որևէ բարձր պաշտոն, ավելին՝ Ֆրանսիայի ապագա իշխանությունների կողմից քրեական խստագույն պատասխանատվության առաջ է կանգնելու՝ իր համար շա՜տ տխուր հեռանկարով:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ