Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Պետք չէ հավատալ հեքիաթների

Պետք չէ հավատալ հեքիաթների
18.11.2023 | 13:33

Վերջին օրերին մի շարք երկրների պաշտոնյաներ պոպուլիստական հայտարարություններ են անում արցախցիների վերադարձի մասին՝ փորձելով իրենց համար միավորներ հավաքել։

Մեկ ՌԴ պաշտոնյաները հայտարարում են, թե տեղահանված արցախցիները հանգիստ կարող են հետ գնալ, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ Դա անում են նրա համար, որ գոնե մի քանի հազար մարդ հետ գնա, ու այդ անվան տակ ռուս խաղաղապահները շարունակեն մնալ Արցախում։ Այլ տարբերակ ռուսները չունեն։ Թուրքերը նրանց խաբել ու օգտագործել են, ռուսները լուռ նայեցին սեպտեմբերի 19-ի ահաբեկչությանը, հիմա Ադրբեջանը նրանց ստիպում է հեռանալ։ Դե, ռուսներն էլ իրենց շահի համար փորձում են հայերին օգտագործել, կրկին օգտագործել։

Մյուս կողմից, ԱՄՆ-ի պաշտոնյաներն են, իբր թե, լարված հարաբերություններ պահում Ադրբեջանի հետ ու պահանջում ապահովել արցախցիների ապահով վերադարձը Արցախ։ Ադրբեջանն էլ, իբր թե, նույն լարվածության մեջ ԱՄՆ-ին արձագանքում է, թե անվտանգությունը ապահովված է, մարդիկ կարող են վերադառնալ։

Այս և նմանատիպ հայտարարությունների ֆոնին Արցախի մեր հայրենակիցների մոտ թյուրընկալում է, թե շուտով հնարավորություն է ստեղծվելու իրենց տուն վերադարձի համար։ Որպեսզի մարդկանց համար ամեն ինչ պարզ լինի և կրկին հուսախաբ չլինեն, ուզում եմ մի քանի փաստ շեշտել ու հարցեր տալ, որոնց պատասխաններով մարդիկ իրենց համար որոշում կկայացնեն.

1. Արցախը անկախ չի լինելու և չի ինքնորոշվելու՝ առանց պատերազմի։ Ոչ մեկը մեզ անկախ Արցախ չի տալու։

2. Արցախում ապրողները լինելու են Ադրբեջանի քաղաքացիներ՝ առանց արտոնությունների։

3. Պատրա՞ստ են արցախցիները նման պայմաններում վերադառնալ Արցախ ու ապրել Ադրբեջանի քաղաքացու անձնագրերով և Ադրբեջանի իշխանության տակ։

Մնացածը՝ ռուսներ, ամերիկացիներ, նիկոլներ, ինչ էլ ասեն, հեքիաթ ու մարդկանց շահագործում է։

Արցախը էլի հայկական ու անկախ լինելու է միայն ու միայն պատերազմով։ Ուրիշ տարբերակ չկա։ Եթե ուզում եք ամեն գնով ապրել Արցախում, ապա պետք է պատրաստվել պատերազմի։ Եթե պատրաստ չենք կամ չենք ուզում պատերազմել, ապա պետք չէ հավատալ հեքիաթների։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3007

Մեկնաբանություններ