Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Իմպիչմենթ և սեփական պատասխանատվություն

Իմպիչմենթ և սեփական պատասխանատվություն
27.09.2023 | 10:50

Որպեսզի հարյուր հազարները դուրս գան փողոց ու իրականացնեն փոփոխություն, անհրաժեշտ է մեկ բան. որպեսզի մեծ հասարակության և հրապարակի օրակարգերը համընկնեն։ Սա նախ առեղծված է` այն, թե ինչո´ւ դա չի ստացվում, ու նաև բանալի՝ թե ինչպես անել։

Միտինգում բարձր ու էմոցիոնալ ելույթներին զուգահեռ՝ ցածրաձայն ասվող բովանդակությունն ավելի կարևոր է։ Միջանցք, խաղաղության պայմանագիր, ՌԴ-ի պահվածք Արցախում, Ռուսաստանի հետ հարաբերություններ, Արցախի՝ թեկուզ տեսական ճակատագիր... սրանք հարցեր են, որոնք պահանջում են ցածր ձայն, բայց՝ Նիկոլինից տարբերվող տեսակետ։ Սա´ է օրակարգը, որը մենք համառորեն շրջանցում ենք։

Այս պահին կա երկու համընդհանուր, բոլորիս միավորող օրակարգային ուղղություն.

1. Ընթացիկ ողբերգությունը

2. Գալիք ողբերգությունը

Ընթացիկ ողբերգություն

Մեր աչքի առաջ կատարվում է 1915-ից ի վեր ամենաողբերգական իրադարձությունը։ Ու սա հնարավոր է եղել Նիկոլի թույլ տված կոպիտ «սխալների» պատճառով, որոնց հետևանքների մասին ինքը նախապես անընդհատ զգուշացվել է և մշտապես անտեսել զգուշացումները։ Արդեն գրեթե բոլորի համար պարզ է, որ առնվազն պատերազմից հետո սկսված փուլում հայաստանյան իշխանություններն ունեցել են ստվերային պայմանավորվածություններ, որ փակ սենյակներում բանակցվել են Արցախի և Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցեր, որոնց մասին տեղյակ է եղել միայն մի նեղ շրջանակ, և որոնք պատմական ողբերգության առաջ են կանգնեցրել ողջ ժողովրդին, ողջ Արցախին ու Հայաստանին։ Սա իմպիչմենթի հիմնավորումն է. այդ պրոցեսը պետք է հրատապ սկսվի։ Սա նոր հարթակի ու լայն կոնսոլիդացված հրապարակի կարևոր անելիքն է (սրա մասին՝ հաջորդիվ)։

Գալիք ողբերգություն

Հայաստանին սպառնում է նոր պատերազմ, նոր մեծաթիվ զոհեր. անկհայտ է, որ Ալիևն ու էրդողանը օգտվելու են հայ-ռուսական՝ այս պահի թշնամական հարաբերություններից և Արևմուտքի՝ դիտորդական կոչերից բացի ավելին չանելու որոշումից։

5 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ Նիկոլը բոլոր պատասխանատվություն պահանջող հարցերը լուծում է ոչ թե դժվար որոշումների ճանապարհով, այլ թողնում է, որ թուրք-ադրբեջանական զորքը դա լուծի ամենացավոտ եղանակով՝ պատերազմով. «Ես թուղթ չեմ ստորագրել, բայց հարցը լուծված է՝ անթիվ զոհերի գներով, հետևաբար ես մեղավոր չեմ»։ Պետք է թույլ չտալ ևս մեկ նման սերիա մեր՝ չդադարող ողբերգական ֆիլմում։

Սոլիդ, վստահություն ներշնչող հարթակը կարող է հարյուր հազարներին բերել հրապարակ, եթե վերցնի սոլիդ պատասխանատվություն ու առաջարկի հանրությանը այլ լուծում, քան՝ Նիկոլի սցենարը։ Այո, այդ լուծումները կարող են լինել ոչ պոպուլյար, բայց կարող են փրկել երկիրը նոր պատերազմից ու նոր մեծաթիվ զոհերից։ Սա կոչվում է պատասխանատվություն։ Հարթակը պետք է հայտարարի, որ գնալու է բարդ, գուցե՝ ոչ հաճելի լուծումների ճանապարհով, բայց չի թողնելու սցենար, որտեղ կլինի պատերազմ, և որտեղ թուրքը զորքով ու մեր զոհերի գնով կստանա առավելագույնը, ինչը ուզում է։

Հիմա ի՞նչ է ստացվում. Նիկոլն ասում է՝ միջանցքը կարմիր գիծ է, ընդդիմությունն էլ է ասում՝ ո´չ մի միջանցք, Էրդողանն ու Ալիևն էլ ասում են՝ խփելու ենք, վերցնենք։ Ի՞նչն է հետ պահելու թուրքերին. ոչ մի բան։ Բա այդ դեպքում նոր աղետը կանխելու կոչով ինչպե՞ս մարդկանց հանել փողոց։ Մարդը չի տեսնում այլ առաջարկ, որի համար կպայքարի։

Նոր հարթակի հաջողության (որը երկրի հաջողությունն է) միակ ճանապարհը պատասխանատվություն վերցնելն է և բոլոր բարդ օրակարգային հարցերով հասարակության հետ խոսելը։ Հաճելի լուծումներ չկան. կան միայն շատ բարդ, բայց ճիշտ լուծումներ, և նոր հարթակը պետք է գնա այդ ճանապարհով։ Մնացածը «գավառական հայրենասիրություն է»։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2770

Մեկնաբանություններ

ա­վորն ու ծա­րավ հայը" title="«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող իշ­խա­նա­վորն ու ծա­րավ հայը" />
«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող իշ­խա­նա­վորն ու ծա­րավ հայը