«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Ահազանգ․ մեկ բնակարանում 87 օտարերկրացի է գրանցված, ովքեր ընտրելու իրավունք ունեն

Ահազանգ․ մեկ բնակարանում 87 օտարերկրացի է գրանցված, ովքեր ընտրելու իրավունք ունեն
16.09.2023 | 09:22

Նիկո՛լ Փաշինյան, դու ամեն ինչ արեցիր, որ անհայտ ծագմամբ օտարերկրացիները դառնան քո ընտրողը ու մեր Հայրենիքը դարձնեն թուրքական վիլայեթ։

Առաջարկում եմ գնալ և տեղում ստուգել, օրինակ Ջամալուդին Շուանպանդիի Կատիպգաջիևը, Իմրան Ախյատի Խոզաևը և ևս 87 օտարերկրացիներ, որ գրանցված են ընդամենը 74 քմ-ի վրա, որ հայերեն գրել կարդալ չգիտեն, ո՞նց են իրացնելու ՀՀ-ում ընտրելու իրենց իրավունքը։

ՈՒ սա ընդամենը մեկ դեպք` բազում նման դեպքերից։

Հրավիրում ենք պատկան կառույցների, դիտորդների ուշադրությունը և պահանջում, որ հայերենին տիրապետող օտարերկրացիները հայության ճակատագիրը որոշելու իրավունք չունենան։

Նիկո՛լ, դու աննախադեպ սրիկա ես, որ կործանում ես իմ Հայաստանը։

Սիրելի երևանցի՛, ակտիվորեն մասնակցիր ընտրություններին, որ փրկենք մեր Հայրենիքը։

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 2868

Մեկնաբանություններ