Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Երևանյան սկիզբ

Երևանյան սկիզբ
18.08.2023 | 09:47

Ավագանու ընտրությունների թեման հասավ իր տրամաբանական ավարտին։ Ամիսներ շարունակ հայերեն և ռուսերեն չիմացող ամուսնական զույգն Ինչ-որ կենտրոնի հանձնարարությամբ քշեց, օգտագործեց այն, ընտրությունների սկզբից ժամեր առաջ մասնակցելուց հրաժարվելով։

Ինչու՞:

Որովհետև մի խունտա կա Հայաստանում, որը ավագանու ընտրություններից ամիսներ առաջ ծաղրածուներին հանձնարարեց անլրջացնել քաղաքային ընտրությունները, իսկ ստարտից օրեր առաջ թատերաբեմ հրավիրեց գազել քշող ադմինիստրատորին և մի ամբողջ սերունդ անդաստիարակ, գռեհիկ սերիալներով փչացրած սև սպիտակ բաժանողին։

Սպասվու՞մ էր այս ամենը:

Իհարկե։

Մի՞թե կարելի էր այլ բան ակնկալել թմրադիլլերին և պարզապես մեծ հետույքով շոուբիզնեսում թոշակի անցած, իբրև երգող հիշատակ Ջենիֆեր Լոպես անտաղանդին երկիր հրավիրող գեղջուկից։

Ինչ կարող է անել ճշմարիտ և արդարամիտ հայ քաղաքացին, ով ավագանու ընտրության ժամանակ ունենալու է զրո ընտրություն, քանի որ խունտան որոշել է 7 տոկոս ռեյտինգ ունեցող անձի հաղթանակի համար, սարքել ձևական զրոյական ռեյտինգով մրցակիցների երկար ցուցակ։

Ի՞նչ տարբերակներ ունի երևանցին:

1. Քվեարկել,

2. չքվեարկել,

3. բոյկոտել,

4. X տարբերակ:

1. Քվեարկության գնալը խունտայի դրածոյի օրինականացումն է:

2. Չքվեարկելը հեշտացնելու է յոթ տոկոսով հաղթանակը զրոների ֆոնին:

3. Բոյկոտելը ոչինչ չի տալիս, այլ ընդամենը հեշտացնում է երկրորդ տարբերակը:

Ի՞նչ է մնում,որպես տարբերակ։

Դա X տարբերակն է։

Սովամահ լինող Արցախի ֆոնին քաղաքի ավագանու ընտրությունները պետք է չեղարկվեն։

Այո՛, և դրա համար կա տարբերակ։

Քաղաքը պետք է պահանջի արտակարգ դրություն սահմանել Երևանում և օրենքի ուժով արգելել ընտրությունները։

Չի՞ կարող արդյոք դա երկարաձգել դե ֆակտո քաղաքը կառավարող անձի իրավասությունները:

Դա կանխելու համար քաղաքացիները պետք է հիմնեն ազդեցիկ անձանց մասնակցությամբ փրկության կազմկոմիտե, որն էլ երկրում ճանաչված և վաստակ ունեցող տեխնոկրատ երեք անձերի ռոտացիոն կարգով կնշանակի քաղաքի ժամանակավոր կառավարիչներ մեկ տարով առնվազն։

Հիշյալ կառավարիչները մեկ կամ երկու տարի անց կարող են կազմակերպել իրական, արդար նոր ընտրություններ, որտեղ արդեն մրցակից կլինեն տեխնոկրատ խմբերը, այլ ոչ թե տարատեսակ խամաճիկներ և լարախաղացներ։

Ի միջի այլոց, ներկա առաջադրվածներից շատերը սուրճի մեկ գավաթի փող չունեն, բայց ընտրական տասը մլն ՀՀ դրամը վազելով են մուտքագրում որպես ընտրական գրավ։

Կարելի է վստահ պնդել, որ զրո ռեյտինգ ունեցողների մեծ մասը նույն աղբյուրից են ստացել այդքան թանկ ընտրական գրավը և ոչ միայն։

Հարգելի երևանցիներ ժամն է ինքնակազմակերպվելու և քաղաքը հետ վերադարձնելու։

Հաջորդիվ կներկայացնեմ ինքնակազմակերպման մեխանիզմները և տեխնոլոգիան։

Սպասում եմ ձեր շահագրգիռ քննարկմանը։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2499

Մեկնաբանություններ