Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Աշոտի՜կ ջան, Աշոտի՜կ...

Աշոտի՜կ ջան, Աշոտի՜կ...
21.05.2023 | 21:22

Աշոտի՜կ ջան, Աշոտի՜կ, ի՞նչ են անում քեզ մարդիկ:

Դու քեզ համար ֆռֆռում, օրդ անկապ գլորում,

Բայց արի տես քեզ բռնում, դա էլ քիչ չէ՝ առևանգում...

Բա քեզ պես հերոս տղուն կառևանգե՞ն, այն էլ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, այն էլ՝ քո հոժար կամքով, այն էլ կին արմատը:

Ստացվում է քաղաքավարի կառևանգեն...

Ինչևէ, Աշոտիկի հանդեպ հանցագործության մասին հաղորդման հիմքով՝ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ մարդուն առևանգելու հոդվածով։

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, կալանավորվեց՝ Աշոտիկին առևանգվելու համար:

Ապրե՛ս, Աշոտի՛կ, դու տղա ես...

Բա իհարկե, մարդն իր ոտքով գնա նստի մեքենա, որի ղեկին կին է, որում այլ անձ չկա, հետո որոշի կասկադյորություն անել, ու մեքենայից հերոսաբար իրեն դուրս շպրտի, արդյունքում՝ վարորդը առևանգման համար նստի՝ միայն պապայի երկրում նման բան կարող է լինել:

Դեռ պետք է գոհ լինենք, որ բռնաբարության փորձի ու կողոպուտի հոդվածներ չես կարել գործին:

Աշոտի՜կ, ջա՜ն Աշոտիկ, բարոյական ընտանիքի զավակը, անգամ փողոց դուրս չեկած ջահելը, ոչ մի պարագայում կնոջ, այն էլ զոհվածի մոր դեմ, ցուցմունք չի տա, ջահել տղա լինելով՝ չի՛ մեղադրի իրեն առևանգելու մեջ։

Ամո՛թ է:

Չնայած, դու քո հոր տղան ես, ամոթն էլ ո՞րն է:

Պտուղը ծառից հեռու չի ընկնում:

Ինչ տեսե՛լ ես, ա՛յն էլ անում ես:

Դու մեղավոր չես, գենետիկան է մեղավոր:

Հայրդ էլ ոչ մի բանում մեղավոր չէ, մենք ենք մեղավոր:

Ինչպես կարելի է քեզ հետ առանձնանալ ու, օրինակ, հարցնել, թե ինչու քեզ պետք է հակառակորդի թիկունքից ապահով հանել ու Երևան բերել, բայց մյուսներին մսաղացի բերանը տալ, մատաղացու սարքել:

Ինչպես կարելի է քեզ հարցնել, որ եթե հայրդ գիտեր, որ նույն արդյունքն էր լինելու, ինչու՞ այդքան զոհ տվեց։

Ինչպե՞ս կարելի է զոհված զինվորի մոր հետ խոսել, ասել, լսել, կիսվել:

Իհարկե չէր կարելի:

Դու քո միսիան պետք է կատարեիր ու դու այն կատարեցիր:

Դու պետք է կուլտուրական առևանգվեիր, էքսցես ստեղծեիր, դատ ու դատաստանի հասցնեիր:

Աշխարհի երեսին 200-ից ավելի պետություն կա, հետևաբար՝ նույնքան էլ նախագահ կամ վարչապետ, բայց միայն մեր երկրում է, որ վարչապետի որդին կարող է պատառոտված, ջակի-ջուկի հագած, փնթի ու հակահիգիենիկ, անֆասոն ման գա մայրաքաղաքի փողոցներով, դա էլ քիչ չէ՝ առևանգվի տարեց կնոջ կողմից, մեքենայից սալտո անի, պարկուր-կվադրոբիկի ձիրք դրսևորի, վազի քաղմաս ու գործ հարուցի:

ՈՒ մենք դեռ զարմանում ենք, թե մի կնոջից այս աստիճան սարսափածը, նրա գերությունից ճողոպրածն ինչպե՞ս է պատերազմի մասնակցել, սահման պահել:

Վա՜յ, Աշոտիկ, Աշոտիկ...

100 % Աշոտիկ:

Չեմ զարմանա, որ ըստ սցենարի, շուտով պարզվի, որ Աշոտիկը բարեգութ ու հումանիստ տղա է:

Որ մեկ էլ տեսար ցուցմունքը հետ վերցնի:

Մանավանդ, որ հակառակ պարագայում մարսելու լուրջ խնդիր կլինի:

Իսկ այդպես, թե՛ իր և թե՛ հայրիկի իմիջը կփրկի:

Ոչինչ չի բացառվում:

Կապրենք, կտեսնենք:

Չկա մի երկիր, որտեղ հղի կնոջը սպանած պետության ղեկավարի կորտեժի ծառայողը ազատության մեջ մնա, իսկ զոհվածի մայրը՝ շառի համար կալանավայրում։

Այո, պարո՛ն դատավոր Չիչոյան...

Գիտենք, վարչապետն անձամբ է ասել, որ «Այսօր Հայաստանում դատավոր չկա, որ վարչապետի ասածը չանի»:

Կե՜ցցե «ժողովրդավարական արդարադատությունը»:

Ժողովրդի հույզերի վրա գաս իշխանության, բերես պատերազմ, մահ, ցավ, սուգ, քաոս, պարտություն, կորուստներ, պառակտում, հայրենազրկում, գաղթ, նվաստացում, անորոշություն, հայհոյանքի մշակույթ, պետականաքանդում, անպաշտպանություն, վախ, բռնապետություն, հալածանք, սրբապղծություն, անարգանք, դավադրություն ու մեղավոր կարգես բոլորիս, բայց ոչ քեզ՝ ունիկալ տաղանդ է պահաջվում:

Գիտեմ, վախենում ես, սարսափում՝ Քադաֆիի ու Սաակաշվիլիի ճակատագրին արժանանալու մտքից։

Դու դրա լիարժեք իրավունքն ունես:

ՈՒղղակի երեխաներդ են մեղք:

Գոնե իրենց մի՛ զոհաբերի:

Ինչևէ, համբերություն հասարակության գիտակից հատվածին, որդեկորույս ծնողներին, տիկին Գայանեին:

Սա էլ է անցողիկ, սրանք էլ՝ ժամանակավոր:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 6028

Մեկնաբանություններ