Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Պարանը Փաշինյանի վզից Արևմուտքը դժվար էլ հանի, մնում է միայն հատակը ոտքերի տակից քաշեն

Պարանը Փաշինյանի վզից Արևմուտքը դժվար էլ հանի, մնում է միայն հատակը ոտքերի տակից քաշեն
16.05.2023 | 21:45

Էկվադորից Հայաստան ուղևորվող մոտ 3 տոննա կոկաին են հայտնաբերել Իտալիայում, մոտ 800 մլն եվրո արժողությամբ։

Պատկերացնու՞մ եք ինչ մաշտաբներ են։

Վաշինգտոնում և Բրյուսելում կայացած բանակցություններից և ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, սեղմում է ՀՀ իշխանությունների վզին փաթաթված պարանը, որ հանկարծ աջ ու ձախ անկանոն շարժումներ չանեն և անեն այն, ինչն իրենցից պահանջում են։

Ավելի ճիշտ Արևմուտքը պարանը սեղմում է ոչ թե ՀՀ իշխանությունների, այլ անձամբ միայն Փաշինյանի վզին, անկախ այս կամ այն գործի հետ իր կապ ունենալուց կամ չունենալուց։

Այդ պարանը Փաշինյանի վզից Արևմուտքը դժվար էլ հանի, մնում է միայն հատակը ոտքերի տակից քաշեն։

Իսկ ահա ԱԽՔ Արմեն Գրիգորյան ընդ քոմփընին սպասում են իրենց ժամին, իրենց ուրիշ տեղից են սեղմել, իրենցը մահացու չի և իրենք դրան դեմ էլ չեն։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 3092

Մեկնաբանություններ