Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Պարզապես ականջ է ծակում

Պարզապես ականջ է ծակում
12.05.2023 | 22:15

Երբ միջազգային վերլուծություն անողը, այն էլ կոչումներ ունեցող մասնագետը Քեմփ Դևիդում կայացած Իսրայել-Եգիպտոս գործարքը հաղթանակ է կոչում, ո՛չ միայն ականջդ է ծակում, այլև տխրում ես ու ամաչում էկրանից կամ մոնիտորից քեզ նայող մարդու տգիտության համար:

Քեմփ Դևիդում կայացածն ԱՄՆ-ի կողմից կազմակերպված դավադրություն էր Արաբական աշխարհի հանդեպ:

Դավադրություն, որի դառը պտուղներն այսքան տարի անց նաև մեզ է բաժին հասնում:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Ցանկացած կոնֆլիկտ, լինի նախորդ դարի Մերձավորարևելյանը, թե մեր Ղարաբաղյանը,

կենդանի օրգանիզմ է, ունի իր անատոմիան: Առանց այդ անատոմիայի ուսումնասիրության, այն էլ անաչառ ուսումնասիրության,անհնար է ո՛չ բուժումը գտնել, ո՛չ էլ անգամ «գերեզման դնել»:

Դիտվել է՝ 2559

Մեկնաբանություններ