Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ադրբեջանցի «էկոլոգները» փորձեցին ծաղրել ու վիրավորել ռուս զինվորականներին

Ադրբեջանցի «էկոլոգները» փորձեցին ծաղրել ու վիրավորել ռուս զինվորականներին
20.12.2022 | 07:36

Վերջին մի քանի օրերի ընթացքում, երբ Ադրբեջանը փակել է Բերձորի ճանապարհը, ադրբեջանցի «էկոլոգները» տարբեր ձևերով փորձեցին վարկաբեկել, ծաղրել և վիրավորել ռուսաստանցի զինվորականներին։ Ռուսաստանցի զինվորականներն այդ ամենը համբերատար տանում էին։ Եվ այդ ամենը տեսախցիկներով նկարահանվում էր ու տարածվում։


Արևմուտքում, միգուցե նաև աշխարհում, չեք գտնի որևէ այլ պետություն, բացի Ռուսաստանից, որը, հանուն հայի, կհանդուրժի իր զինվորի նկատմամբ ծաղրանք, այն էլ՝ եթերով։
Կասեք, թե Ռուսաստանը դա իր շահերից ելնելով է անում։
Այո, միանշանակ իր շահերից ելնելով է անում։ Բայց Արևմուտքում չեք գտնի մեկ պետություն, որը, բացառապես իր շահերից ելնելով, կհանդուրժի իր զինվորի նկատմամբ ծաղրանք՝ հանուն հայի։ Չեն հանդուրժի, որովհետև հայերի նման ժողովուրդներն Արևմուտքի համար վայրենիներ են, որոնք արժանի չեն, որպեսզի իրենք՝ տերերը, հանուն այդ վայրենիների զոհաբերեն նույնիսկ իրենց մեկ զինվորի համբավը։


Իսկ Ռուսաստանն այդ քայլին գնում է։ Դրա համար էլ տարածքով ամենամեծ պետությունն է դարձել, որովհետև պատմության ընթացքում, նույնիսկ ամենափոքր ժողովուրդները, իրենց նկատմամբ մարդավարի, «հավասարը հավասարի հետ» սկզբունքով Ռուսաստանի վերաբերմունքը զգացել են և համաձայնել են ապրել Ռուսաստանի կազմում։ Ով սիրով և եղբայրավարի ռուսների հետ շփվել է, կհասկանա՝ ինչ եմ ասում։


Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 9857

Մեկնաբանություններ