Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Յանուկովիչը Մերկելին բողոքել է Ռուսաստանից (տեսանյութ)

Յանուկովիչը Մերկելին բողոքել է Ռուսաստանից (տեսանյութ)
29.11.2013 | 12:43

ՈԻկրաինան չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Երեկ մինչև ուշ գիշեր ընթացած քննարկումները, փաստորեն, ոչինչ չփոխեցին: Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը երեկ արդեն իսկ հայտարարել էր, որ Վիկտոր Յանուկովիչը չի ստորագրի համաձայանագիրը: «Մենք պատրաստ էինք քննարկել այդ հարցը, ընդ որում, քննարկվել են բազմաթիվ տարբերակներ, սակայն ՈԻկրաինայի նախագահը մնաց իր կարծիքին»,-ասել էր դիվանագետը: Ինչ վերաբերում է ՈԻկրաինայի առաջարկած եռակողմ քննարկումների տարբերակին, Լինկյավիչուսն ասել էր, թե ԵՄ-ն չի պատկերացնում` ինչպես է երրորդ կողմը մասնակցելու այդ ողջ գործընթացին, որն «ի սկզբանե երկկողմ բանակցությունների ձևաչափ է ենթադրում, որտեղ երրորդ կողմն ոչ մի իրավունք չունի»: Վիկտոր Յանուկովիչը երեկ ոչ պաշտոնական խոսակցություն է ունեցել Լիտվայի նախագահ Դալեյ Գրիբաուսկայտեի հետ և բողոքել Ռուսաստանի ճնշումից: Այնուհետև խոսակցությանը միացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Յանուկովիչը վերջինիս ասել է. «Ես կուզեի, որ ինձ լսեք: Ես երեքուկես տարի մենակ եմ: Ես շատ անհավասար պայմաններում մենակ եմ եղել շատ ուժեղ Ռուսաստանի հետ»: Խոսակցության վերաբերյալ տեսանյութ է հրապարակել NBN կայքը: Մինչ այս, օրեր առաջ, Լիտվայի նախագահի օգնականը հայտարարել էր, թե Յանուկովիչը Գրիբաուսկայտեի հետ հեռախոսազրույցի ժամանակ գանգատվել է Ռուսաստանի ճնշումից: ՈԻկրաինայի վարչապետը փորձեց հերքել սա, սակայն նախագահի աշխատակազմը պաշտոնապես չարձագանքեց: Յանուկովիչը, փաստորեն, շարունակել է իր գանգատը, և այն հրապարակվել է գուցե մի կողմից` վերահաստատելու համար նախկին տեղեկատվության հավաստիությունը, մյուս կողմից` սա մեսիջ է Պուտինին, ով քանիցս հերքել է իր կողմից նախկին ԽՄ երկրների նկատմամբ ճնշումներ բանեցնելու մարտավարությունը: Ասենք, որ չնայած ՈԻկրաինան չստորագրեց համաձայնագիրը` ԵՄ-ը չի փակում իր դռները այս երկրի առջև: Քեթրին Էշթոնն այսօր, մինչ գագաթնաժողովի սկսվելը լրագրողներին հայտարարել է, որ ԵՄ-ն նախկինի պես հույս ունի ՈԻկրաինայի հետ ստորագրել համաձայնագիրը, այնումենայնիվ, ՈԻկրաինան պետք է որոշի, թե ինչ է ուզում անել: «ԵՄ դռները բաց են մնում, որովհետև մենք ենթադրում ենք, որ դա կարևոր է և՛ նրանց համար, և՛ մեզ համար», -ասել է Էշթոնը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տեսանյութ

Յանուկովիչը Մերկելին բողոքել է Ռուսաստանից
Դիտվել է՝ 1242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ