Գերմանիայում փոթորիկի հետևանքով հինգ մարդ է մահացել: Այս մասին հայտնել են տեղի ոստիկանության ներկայացուցիչները:
Եղանակը մասամբ կաթվածահար է արել երկաթուղային երթևեկությունը Գերմանիայի հյուսիսում: «Deutsche Bahn» գործակալությունը որոշել է ամբողջությամբ կասեցնել դաշնային պետության` Շլեզվիգ-Գոլշտեյն տարածաշրջանային նշանակության գնացքների շարժը: Զգալի ուշացումներով գործել է միայն Բեռլինից դեպի Գաննովեր և Համբուրգ գնացող երթևեկությունը:
Համբուրգի օդանավակայանում մոտ 1,3 հազար ուղևորներ ստիպված են եղել նստել ինքնաթիռ `սպասելով թռիչքի: Օդանավի ղեկավարությունը որոշում է կայացրել չբացել դռները և թույլ չտալ մարդկանց դուրս գալ, քանի որ ուժեղ քամին մեծ վտանգ է ներկայացնում: Այս մասին հայտարարել են օդանավակայանի պատասխանատուները:
Չեղյալ են համարվել մի շարք չվերթներ: Ճշգրիտ տվյալներ առայժմ չեն տրամադրվում:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ