Պակիստանցի զինվորականները, որ առևանգվել էին թալիբների կողմից երկրի հյուսիս-արևմուտքում, հայտնաբերվել են սպանված։ «Ոչ բնակելի շրջանում մենք հայտնաբերել ենք անվտանգության ուժերի 21 ներկայացուցիչների դիակներ հրազենային վնասվածքներով»,- հայտարարել են տեղի իշխանությունները։
Հինգշաբթի տասնյակ զինված անհայտ մարդիկ հարձակվել են Աֆղանստանի սահմանին մոտ գտնվող Դարա Ադամ Հել քաղաքի պահակակետի վրա։ Գրոհի հետևանքով սպանվել են անվտանգության 2 աշխատակից, ևս 30-ն առևանգվել են։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են պակիստանյան թալիբների շարժման ներկայացուցիչները։