Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը երկրի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքի նկատմամբ։ Քաղաքի գրավմանը նախորդել էր Բաշար Ասադի և ապստամբ խմբավորումների միջև մի քանի օր լարված պայքարը։
Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները վստահեցնում են, որ քաղաքի գրոհման ժամանակ Ասադի զինվորները սպանել են մոտ 200 մարդու։