Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի ռեժիմի դեմ բողոքողները հավաքվում են Կահիրեում հերթական հանրահավաքի։ Բողոքի ակցիան պետք է մեկնարկի առաջիկա ժամերին։
Ամբողջ քաղաքով մեկ հերթապահում են ոստիկանական ստորաբաժանումները։ Մուրսիի նստավայր տանող ճանապարհներն արգելափակվել են։ Շենքին են մոտեցել տանկեր։
Մուրսիի լիազորությունների ընդլայնման և սահմանադրության նոր նախագծի դեմ բողոքի ալիքը սկսել է անցած շաբաթ։ Բախումների հետևանքով կա ավելի քան 600 վիրավոր։