Մալիում զինվորականները ձերբակալել են երկրի վարչապետին, որը փորձում էր հատել սահմանը և մեկնել Ֆրանսիա։ Ինչպես հայտարարել է բանակի ներկայացուցիչը, Մոբիդո Դիարան ձերբակալվել է երկրում ժողովրդավարական զարգացումներին խոչընդոտելու համար։
2012թ. մարտին Մալիում տեղի է ունեցել հեղափոխություն։ Քաղաքական ճգնաժամի հետևանքով Մալիի հյուսիսը գրավել են տուարեգները և իսլամիստները, որոնք կապեր ունեն «Ալ Քաիդայի» հետ։
Նոյեմբերին Աֆրիկյան միության ղեկավարությունը հավանություն է տվել իշխանությունը վերականգնելու նպատակով Մալիի հյուսիս զորքեր ուղարկելու ծրագրին։