ԱՄՆ Նյու Յորք նահանգի ղեկավար Էնդրյու Կուոմոն հայտարարել է Նյու Յորքի հասարակական տրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Պատճառը Սենդի կոչվող փոթարիկն է, որ մոտենում է ԱՄՆ-ին։ Սենդին արդեն ավերածություններ է կատարել Կուբայում, Պուերտո Ռիկոյում, Բահամյան կղզիներում։
Փոթորկի պատճառով ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբաման և Միթ Ռոմնին ստիպված էին փոխել իրենց նախընտրական հանդիպումներն ընտրողների հետ։