«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Վրացական երազանքը սկսում է փշրվել

Վրացական երազանքը սկսում է փշրվել
07.10.2012 | 19:13

ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հավանական չի համարում. «Վրացական երազանքը» կարծում է, որ կարող է համատեղել ՆԱՏՕ-ին ինտեգրվելը և Ռուսաստանի հետ համագործակցությունը: Վախենում եմ, որ Վրաստանը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ, եթե սերտ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ: Վրաստանի համար դա կլինի ճանապարհ ոչ թե դեպի ապագա, այլ` անցյալ»,-ասել է Մարտենսը վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:

Դիտվել է՝ 2400

Մեկնաբանություններ