ԱՄՆ պետդեպարտամենտը խիստ քննադատության է ենթարկել ամերիկյան CNN լրատվական գործակալությունը՝ Լիբիայում սպանված ԱՄՆ դեսպանի օրագրի նոթերը հրապարակելու համար։ Նշենք, որ գործակալությունը հրապարակել է դեսպանի՝ օրագրում արված գրությունները՝ չնայած նրա ընտանիքի անդամների առարկություններին։
Օրագիրը լրագրողները գտել են Բենգազիում ԱՄՆ հյուպատոսարանում։ Ամերիկացի դիվանագետը մասնավորապես գրել է, որ Լիբիայում թափ են առնում ծայրահեղական շարժումները, և երկրում մնալը դառնում է խիստ վտանգավոր։