«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

«Ես սիրում եմ իմ ժողովրդին»

«Ես սիրում եմ իմ ժողովրդին»
21.06.2012 | 12:54

Ադրբեջանում հունիսի 12-ին ընդունված օրենքով երկրի նախագահն ու նրա կինը չեն կարող քրեական պատասխանատվության ենթարկվել նախագահի պաշտոնաթողությունից հետո. նրանց ցմահ անձեռնմխելիության կարգավիճակ է տրվում: Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, ում դեմ 20 տարի առաջ քրեական գործ էր հարուցվել պետության դեմ գործած հանցագործության, պետական դավաճանության մեղադրանքով և կալանավորելու սանկցիա էր տրվել, պատրաստվում է վերադառնալ Բաքու` 20 տարի Մոսկվայում ապրելուց հետո: Նա չի ուզում իր վերադարձը քաղաքականացնել և դեռ չի որոշել` ինչով է հայրենիքում զբաղվելու, պարզապես սիրում է իր ժողովրդին և ուզում է մինչև վերջ ծառայել նրան: Մութալիբովը մտադիր է արդեն հուլիսին վերադառնալ, թեպետ որևէ հավաստիացում չի ստացել, որ իր նկատմամբ հարուցված գործը փակված և ընդունված օրենքը երաշխավորում է իր անվտանգությունը ևս:

Դիտվել է՝ 2367

Մեկնաբանություններ