25.07.2013|
22:28
Երևում է` Երևանի քաղաքապետին ակտիվիստների ուղարկած «50-դրամանոց» տորթը ոչ միայն համեղ էր, այլև բարի։ Մինչ ամբողջ շաբաթ ԶԼՄ-ները, այդ թվում նաև` «Իրատես de facto» թերթն ու irates.am կայքը (վկան` այսօրվա մեր նյութերը) քարը քարին չէին թողնում` իրավացիորեն քննադատելով տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը, օրվա վերջում Տարոն Մարգարյանը, բավականին երկար լռելուց հետո, բարեհաճեց ուղերձով դիմել երևանցիներին։