Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 
  • Բլից-նիստ՝ գործադիրում

    Բլից-նիստ՝ գործադիրում

    07.11.2013| 17:17
    Կառավարության այսօրվա նիստում վարչապետի ուշադրության կենտրոնում կենսաթոշակներն էին։ «Ինչո՞ւ է ուշացել կենսաթոշակների տրամադրումը»,- հարցրեց վարչապետը, ինչին ի պատասխան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հավաստիացրեց, թե ուշացումներ չկան, ուղղակի օրերի դասավորվածությունն է եղել պատճառը։
  • Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

    Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

    07.11.2013| 14:20
    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-9-ն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ կրթության և գիտության նախարար Դ. Վ. Լիվանովի և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կ. Ի. Կոսաչովի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման, նոր նախագծերի և ծրագրերի ներդրման հետ կապված հարցեր:
  • Ոստիկանության անհամարժեքության սինդրոմը. ծեծվել է Շանթ Հարությունյանը

    Ոստիկանության անհամարժեքության սինդրոմը. ծեծվել է Շանթ Հարությունյանը

    07.11.2013| 12:40
    Տիգրան Առաքելյանի` ազատության մեջ հայտնվելով թվում էր, թե ազատվեցինք «քաղբանտարկյալ» եզրույթի ճնշող բեռից, սակայն նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածից հետո այս եզրույթը կրկին կվերադառնա մեր քաղաքական առօրյա: «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը և երկու տասնյակ ՀՀ քաղաքացիներ ազատազրկված են արդեն երկու օր և միանշանակ է, որ նրանք ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով:
  • Յարոսլավ Նադրզիցկին հանդես եկավ Ա. Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում

    Յարոսլավ Նադրզիցկին հանդես եկավ Ա. Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում

    07.11.2013| 12:10
    Նոյեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) «Արամ Խաչատրյան» միջազգային փառատոնի շրջանակներում հանդես եկավ Լեհաստանը ներկայացնող ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին։ Վերջինս 2010թ. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողն է։
  • Էմոմալի Ռահմոնը կիշխի մինչև 2020 թվականը

    Էմոմալի Ռահմոնը կիշխի մինչև 2020 թվականը

    07.11.2013| 11:24
    Նախագահական ընտրությունները Տաջիկստանում համարվել են կայացած: Նախնական տվյալներով` ընտրատեղամասեր են եկել ընտրողների 68 տոկոսը` 2 830 000 մարդ (ընտրողների թիվը 4 միլիոն 24,9 հազար է): Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 6-ին և փակվել են 20.00-ին: Առաջին 4 ժամում արդեն 40 տոկոսը քվեարկել էր:
  • Տիգրան Սարգսյանը ցրում է մտավախությունները

    Տիգրան Սարգսյանը ցրում է մտավախությունները

    07.11.2013| 11:14
    ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուկրաինական Сегодня-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներին։
  • Ի գիտություն բոլոր արկածախնդիրների

    Ի գիտություն բոլոր արկածախնդիրների

    07.11.2013| 11:13
    ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Շանթ Հարությունյանի հեղափոխությանը և նրա առաջադրած պահանջներին, ասել է ի գիտություն բոլոր արկածախնդիրների.
  • Հայաստանն արդեն զինվորական դատախազ ունի

    Հայաստանն արդեն զինվորական դատախազ ունի

    07.11.2013| 11:11
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի զինվորական դատախազ և գլխավոր դատախազի տեղակալ է նշանակել Արտավազդ Հարությունյանին:
  • Իշխանը նորից կիշխի

    Իշխանը նորից կիշխի

    07.11.2013| 11:09
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ է ներկայացրել Իշխան Զաքարյանի թեկնածությունը Վերահսիչ պալատի նախագահի պաշտոնում: Մինչ Աժ առաջիկա քառօրյայում հարցի քննարկումը թեկնածուն հանդիպումներ կունենա խորհրդարանական խմբակցությունների հետ:
  • «Աշոտյանի գործունեությունը սահմանափակվում է ֆեյսբուքով»

    «Աշոտյանի գործունեությունը սահմանափակվում է ֆեյսբուքով»

    06.11.2013| 17:20
    «Եթե Եվրոպայի գենդերային օրենքի մասին այդ կետը չլիներ, որը մտել է նաև ՀՀ Աժ, Եվրոպան ամենահիանալի տարբերակն էր տնտեսական-քաղաքական իրադրությունը իր հունով տանելու համար: Ես համոզված եմ, եթե մեր պետությունը քաղաքական կշիռ ունենար, ապա հանգիստ կշրջանցեր այդ գենդերային հարցը` Եվրոպայում հաստատվելու համար: Այդ կետը հակասում է բնության օրենքներին, այն այլասերելու է գալիս հայ ընտանիքը, իսկ հայ ընտանիքը պետության զարգացման հիմքն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցության նախագահ Անի ԶԱԽԱՐՅԱՆԸ: