13.11.2013|
17:31
Վանոյի «տոմսը» իրեն երկրից հեռու տարավ, ու հայտնի չէ` երբ հետ կբերի: Մեկնումի օրն իմացանք, ժամանմանը դեռ սպասում ենք: Վանոյի «տոմսը» հենց ճակատագիրն էր, իր` մանրամասն սիրելու անհրաժեշտություն ունեցող հայրենիքից տարագրող ճակատագիրը: Արի ու տես, որ ճակատագրի խնդիրը էնքան էլ հեշտ չի, եթե «տոմսդ» 180 աստիճանով հեղափոխում է կյանքդ: Վանոն արդեն տասը տարուց ավելի Հայաստանում չէ, իսկ Հայաստանում դեռ նրան սպասող կա: