19.11.2013|
17:52
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայություն գործակալության պետ Հրաչյա ՊԵՏՐՈՍՅԱՆՆ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Հայաստանի սեյսմիկ անվտանգության խնդիրներին և ասաց, որ թեև Հայաստանը գտնվում է վտանգավոր սեյսմիկ գոտում, սակայն ուժեղ երկրաշարժերի վտանգ առայժմ չկա: «Մենք չենք կարող ընդհանրապես այն բացառել, սակայն ասել, թե Հայաստանին այս պահին վտանգ է սպառնում, նույնպես չենք կարող»,- նշեց սեյսմոլոգը` հավելելով, որ երկրաշարժերի առումով ամենաակտիվը եղել է 2011 թվականը, ամենաակտիվ գոտին` մեր տարածաշրջանը, իսկ ամենապասիվը` 2013 թվականը: