Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 
  • 300 մարդ բողոքում էր

    300 մարդ բողոքում էր

    21.11.2013| 19:59
    «Հետաձգել կուտակային կենսաթոշակային ներդրումը, ո՛չ նոր համակարգին, ամո՛թ կառավարությանը, մեր հաշվին գումարներ է աշխատում». նման արտահայտություններն անթիվ էին, ինչպես նաև աննախադեպ էր բողոքողների քանակը։ Մոտ 300 մարդ պաշարել էին կառավարության շենքը և ուզում էին, ո՛չ պահանջում էին՝ լսել իրենց։
  • «Ցանկացած մերձեցման դեպքում մենք տանուլ ենք տալու»

    «Ցանկացած մերձեցման դեպքում մենք տանուլ ենք տալու»

    21.11.2013| 17:08
    Պատասխանելով հարցին, թե Հայաստանի հնարավոր անդամակցությունը ՄՄ-ին կարո՞ղ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ինչ-որ փոփոխություն մտցնել, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ այդ հնարավոր գործընթացները երբեք էլ չեն դադարել։
  • «Եթե լայնածավալ պատերազմ չկա, դա արդեն արդյունք է»

    «Եթե լայնածավալ պատերազմ չկա, դա արդեն արդյունք է»

    21.11.2013| 15:56
    «Լայնածավալ պատերազմը բացառված է: Դա հստակ է, և նրանք, որքեր խոսում են, թե Սարգսյան-Ալիև հանդիպումը օգտակար է, խոսում են ճիշտ կողմի մասին, անգամ նրանք, ովքեր գտնում են, որ հանդիպումն արդյունավետ չի, միևնույն է, ընդգծում են դրական կողմը: Այսինքն` դա առաջին կարևորագույն մասն է: Կարևոր է նաև այն, որ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է լուծարել կամ չեղյալ համարել Մինսկի խումբը և այդ գործընթացը դադարեցնել: Այսպիսի շարունակությունը նշանակում է, որ առայժմ Ադրբեջանը չի հասել իր նպատակին. ամենատաբեր մակարդակներում և ֆորումներում փորձելով Արցախի հարցը բարձրացնել` նա ուզում է բռնազավթել իրեն չպատկանող Արցախը»,-այսօր «Ֆորում» ակումբում, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, նման տեսակետ հայտնեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ:
  • Երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա Մոսկվայում` Ա. Խաչատրյանի 110-ամյակի առթիվ

    Երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա Մոսկվայում` Ա. Խաչատրյանի 110-ամյակի առթիվ

    21.11.2013| 14:41
    Մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակի առթիվ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը։ Փառատոնի շրջանակներում նոյեմբերի 24-ին՝ ժամը 19.00, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) համերգը։
  • Կանցկացվի աշխատանքային տոնավաճառ

    Կանցկացվի աշխատանքային տոնավաճառ

    21.11.2013| 13:15
    Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ նոյեմբերի 22-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպում է աշխատանքային տոնավաճառ։
  • Մայրաքաղաքում տոնական օրերին խստորեն կարգելվի բացօթյա անօրինական առևտուրը

    Մայրաքաղաքում տոնական օրերին խստորեն կարգելվի բացօթյա անօրինական առևտուրը

    21.11.2013| 13:12
    Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների և Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների հետ:
  • Ինչպես վնասազերծեցին գայլին (տեսանյութեր)

    Ինչպես վնասազերծեցին գայլին (տեսանյութեր)

    20.11.2013| 18:19
    Երեկ «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցները գայլ են վնասազերծել։ Կենդանին տեղափոխվել է ընկերության կլինիկա։ Ընդ որում, թափառող կենդանիների դեմ պայքարով զբաղվող ընկերությունում նշում են, որ սա բացառիկ դեպք է, և մինչ այժմ նման նախադեպ Երևանում չի եղել։ Սա օրինաչափություն չէ, և ընկերությունում կոչ են անում հանրությանը չանհանգստանալ։ Թե ինչպես է ահազանգը ստացվել, և ինչպես են բռնել կենդանուն, պատմում է «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցը։
  • «Ցանկացած բանակցային գործընթաց ավելի լավ է, քան ցանկացած կրակոց»

    «Ցանկացած բանակցային գործընթաց ավելի լավ է, քան ցանկացած կրակոց»

    20.11.2013| 17:24
    ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն, ասաց, որ տեղի է ունեցել այն, ինչ երկու տարի չէր եղել. «Եղավ այն, որ երկու տարի իրար չհանդիպած նախագահները հանդիպեցին: Եվ ցանկացած բանակցային գործընթաց ավելի լավ է, քան ցանկացած կրակոց: Այլ գլոբալ իմաստով` կքննարկվեն զանազան քաղաքական հարցեր և կտեսնենք ինչ կլինի: Այն օրը, երբ Արցախի հարցը կհրավիրվի բանակցային սեղան, այդ ժամանակ կասենք, որ խնդրի կարգավորման ցանկություն կա»:
  • «Դեսպանները տարին մեկ կամ երկու անգամ պետք է կանգնեն հանձնաժողովի և ԱԺ-ի առաջ և հաշվետու լինեն»

    «Դեսպանները տարին մեկ կամ երկու անգամ պետք է կանգնեն հանձնաժողովի և ԱԺ-ի առաջ և հաշվետու լինեն»

    20.11.2013| 16:59
    Ըստ ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտաքին և լիազոր դեսպան Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ, պառլամենտարիզմը և արտաքին քաղաքականությունը առանցքային տեղ են գրավում պետության կառուցվածքում, հետևաբար, այդ փոխկապակցվածությունը առկա է նաև քաղաքականության մեջ: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում նշեց պարոն Նավասարդյանը, դիվանագիտական հարցերը անտիկ ժամանկներում, օրինակ, Հին Հունաստանում կամ Հին Հռոմում, որոշվում էին պառլամենտարիզմի միջոցով: «
  • «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցները Երևանում գայլ են վնասազերծել

    «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցները Երևանում գայլ են վնասազերծել

    20.11.2013| 11:31
    Նոյեմբերի 19-ին արտակարգ դեպք է գրանցվել Երևանում։ Ժամը 15.00-ի սահմաններում թափառող կենդանիների դեմ պայքարով զբաղվող ՙՅունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն Հ2 հեռուստաընկերությունից և բնակիչներից Սիլիկյան թաղամասում ագրեսիվ թափառող կենդանիների մասին ահազանգեր է ստացել։ Ընկերության մասնագիտացված խումբը զանգից 10 րոպե անց դեպքի վայրում էր, որտեղ և «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցները որսացել են գայլ, որը տեղափոխվել է ընկերության կլինիկա։