Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • «Ոսկե աշունը»՝ ռետրո ոճով

    «Ոսկե աշունը»՝ ռետրո ոճով

    28.11.2013| 16:25
    Ամենամյա «Ոսկե աշուն» փառատոնը Երևանի պետական բժշկական համալսարանում այս տարի կանցկացվի նոյեմբերի 29-ին։ «Ոսկե աշնուն» միջոցառումը տեղի կունենա ռետրո ոճով: Այն կվարեն «Հարսնացուն հյուսիսից» սիրված ֆիլմի հերոսներ Մուրադի և Արուսյակի կերպարներով հանդես եկող ուսանողները: Միջոցառման ընթացքում ֆակուլտետային խորհուրդները նույնպես հանդես կգան ռետրո երգերով և պարային համարներով: Առանձին համարով հանդես կգան նաև արտասահմանցի ուսանողները:
  • Տեղեկատվությունը սահմանափակ է

    Տեղեկատվությունը սահմանափակ է

    28.11.2013| 15:26
    Թեև սեպտեմբերի 3-ից հետո ակնհայտ էր, որ ՀՀ-ի հետ չի ստորագրվելու ԵՄ ասոցացման և Խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը, այնուհանդերձ, այս օրերին հայաստանյան փորձագետներն ու վերլուծաբաններն ակնդետ հետևում են Վիլնյուսում ընթացող գագաթնաժողովի աշխատանքներին:
  • Հայաստանում կոռուպցիան դեռևս լուրջ խնդիր է

    Հայաստանում կոռուպցիան դեռևս լուրջ խնդիր է

    28.11.2013| 15:14
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ելույթ է ունեցել Վիլյնուսի գագաթնաժողովում: Նա ասել է, թե «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության գրեթե բոլոր երկրներում առաջընթաց կա զարգացման առումով, սակայն միաժամանակ կան լուրջ խնդիրներ` կապված խոսքի ազատության, ԶԼՄ-ների, կոռուպցիայի հետ: Քերրին այս հարցում կարևորել է քաղաքացիական հասարակության դերը, որը, պետքարտուղարի բնութագրմամբ, համարվում է ցանկացած իրավական պետության զարգացման շարժիչ ուժը:
  • «Մարիոթը» վառվում է

    «Մարիոթը» վառվում է

    28.11.2013| 12:17
    «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հրդեհ է բռնկվել: Այս պահին մարտական երեք հաշվարկ դեպքի վայրում են: Առայժմ պարզ չէ, թե հրդեհն ինչից է ծագել:
  • Շուլցը մեղադրել է Ռուսաստանին

    Շուլցը մեղադրել է Ռուսաստանին

    28.11.2013| 11:38
    Այսօր Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ԵՄ նախագահությամբ սկսվում է «Արևելյան գործընկերների» գագաթնաժողովը: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ողջունել է մասնակից երկրներին և շնորհավորել Մոլդովային ու Վրաստանին` համաձայնագրի նախապես ծրագրված նախաստորագրման համար:
  • «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

    «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

    27.11.2013| 17:30
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2013 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը: «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում իրականացվում է արդեն 10 տարի: Այն կազմակերպվում է Մայր Աթոռի բարերար, ամերիկաբնակ Սիլվա Տեր-Ստեփանյանի հովանավորությամբ:
  • Հայտնաբերվել է բեզոարյան այծ` հրազենային վնասվածքով

    Հայտնաբերվել է բեզոարյան այծ` հրազենային վնասվածքով

    27.11.2013| 16:55
    Նոյեմբերի 21-ին, ժամը 17.30-ի սահմաներում, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ԲՊՏ Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցները ապօրինի որսորդության դեմ իրականացրած ստուգայց-շրջագայության ընթացքում Արենի գյուղից Խաչիկ գյուղ տանող ճանապարհի 3-րդ կմ-ից աջ 500 մ հեռավորությամբ գտնվող «Կապի գլուխ» կոչվող հանդամասում հայտնաբերել են ապօրինի որսացած բեզոարյան այծ` հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
  • Մենք ենք, Մոնղոլիան, Վիետնամն ու Սիրիան

    Մենք ենք, Մոնղոլիան, Վիետնամն ու Սիրիան

    27.11.2013| 15:51
    Պարույր Հայրիկյանը այս օրերին իր կուսակից ընկերների հետ նստացույց է անում նախագահականի մոտ: Սա մի ակցիա է, որով հասարակության մի հատված կարող է տեղեկացվել, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը: Հայրիկյանն այս օրերին նաև հարցազրույցներ է տալիս ու փորձում բացատրել իր քայլի նպատակը:
  • Շառլ Ազնավուրը Ժնևում մրցանակ է հանձնել Քերոլայն Քոքսին

    Շառլ Ազնավուրը Ժնևում մրցանակ է հանձնել Քերոլայն Քոքսին

    27.11.2013| 15:43
    «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ 2013 թվականի նոյեմբերի 25-ին դեսպան Շառլ Ազնավուրն անձամբ է Քերոլայն Քոքսին հանձնել Շառլ Ազնավուրի անվան մրցանակը Եվրոպա-Հայաստան հարաբերությունների խթանման գործում ունեցած ակնառու նվաճումների համար: Մրցանակը ստեղծվել է բրյուսելյան Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) ՀԿ-ի, ինչպես նաև Եվրոպա-Հայաստան Խորհրդի (ԵՀԽ) կողմից:
  • ՀՀԿ-ն ինչ է կարդացել, որ ՄՄ որոշումը կայացրել է

    ՀՀԿ-ն ինչ է կարդացել, որ ՄՄ որոշումը կայացրել է

    27.11.2013| 15:14
    «Ես Մարքսի «Կապիտալն» եմ կարդացել, որ հասկանամ ՄՄ որոշումը»,- այսօր ՄԱԱ-ում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց Լարիսա Ալավերդյանը` նշելով, թե այդ փաստաթղթի ոչ միայն մանրամասներին, այլև «խոշորներին» էլ ծանոթ չենք: