Այլազգիների նկատմամբ թշնամանքի սերմը ցանեցին, մեծացավ-մեծացավ, դարձավ հսկա շաղգամ: Մեծով-պստիկով քաշեցին-քաշքշեցին, նոր էին հանել, մեկ էլ` տրա՜ք: ՈՒ էս առակը տխուր, բայց օրինաչափ վախճան ունեցավ:
Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայ-ադրբեջանական կոնֆլիկտային հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես և նախորդ, մոտ քառորդ դար չարչրկված բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում, մեծապես կրում է այլ դերակատարների՝ հիմնականում Վաշինգտոն, Բրյուսել, Մոսկվա ուժային կենտրոնների ազդեցությունը՝ իրենց իսկ շահերը սպասարկելու նարատիվով: