«Մենք ենք, մեր սարերը» կարդացինք, տեսանք։ Լավ էր։ Հիմա էլ «Մենք ենք, մեր մայթերը» կարդանք ու տեսնենք, թե ինչ է կատարվում օրը ցերեկով մեր բոլորի աչքի առաջ։ ՈՒ մի զարմացիր, ընթերցող, որ մայթերի մասին էլ ենք գրում, որովհետև ուզենք, թե չուզենք, այն դարձել է «ոտավորների», այսինքն` քայլող չունևորների դրսի կենցաղի մի մասը։ Եթե ընթերցողը քայլողներից է, ապա ինձ կհասկանա, երբ կարդա մնացածը։
Մի տարի առաջ փողոցային երթևեկության կանոնները քիչ թե շատ կարգավորվեցին, և հիմա անցորդներս փողոցի մեր անցումով կարողանում ենք առանց աճապարելու անցնել, որովհետև մեծ տուգանքի հարց է բարձրացել։ Չնայած դրան, շատ անցումներով, որտեղ չկա վարորդների համար կանգառի կարմիր լույսը, անցորդները, շվարած ոչխարների նման, չգիտեն ինչպես անցնեն մյուս մայթը, թեպետ եվրոպական կարգ ու կանոն ունեցող քաղաքներում, երբ անցորդի ոտքն իջնում է փողոցի չկարգավորվող հատվածին, դա վարորդների համար կարմիր լույսի ազդանշանի է հավասարազոր, մանավանդ, երբ մեկից ավելի մարդիկ են սպասում անցնելու։ Բայց մեզ նման «ասիացիների» համար եվրոչափանիշներն այս հարցում իսպառ անտեսվում են։ Իսկ ահա մյուս «կարևոր» հարցերում, օրինակ, միասեռականներին պաշտպանելու ու սատարելու, մենք եվրոչափանիշներին, իհարկե, համաքայլ ենք ընթանում ու լավ էլ ընդօրինակում ենք։ Օրինակ, ըստ ոչ պաշտոնական տվյալների, Հայաստանում միասեռական «արուների» (դրանց տղամարդ ասելը ճիշտ չէ, քանի որ «մարդ» բառն արդեն անասունից վեր չափանիշ է ընդգրկում իր հիմքում) թիվն արդեն շուրջ 65000-ի է հասնում, իսկ էգերի (լեսբուհիների) թիվը մոտ 3000 է։ Այնպես որ, գոնե այս հարցում լավ է, որ նման կանայք, կներե՛ք, էգերն ավելի «հետամնաց» են արուներից։ Չնայած, եթե կանայք իրենց «կնկավարի» պահեին, միգուցե շատ տղամարդիկ չէին գերադասի արուների հետ այլասերվել։
Դե, ինչպես տեսաք, սարերից իջանք մայթեր, իսկ մայթերից ավելի ցած՝ սանդարամետի (դժոխքի մեկ այլ անվանումներից է) խավարը։ Ինչևէ, հիմա խոսքը դրա մասին չէ, պարզապես սրտի ցավ էր, կիսեցի ձեզ հետ։ Բայց նորից բարձրանանք մեր մայթերը, որովհետև դրանց մասին խոսք կա ասելու։
Եթե փորձել եք օրը ցերեկով մի քանի փողոց անցնել, ապա նկատած կլինեք (քանի որ անհնար է չնկատել) հենց մայթանցումների, կամ էլ հենց մայթերի վրա կոլխոզի եզների նման անվրդով կանգնած են ջիպավոր տղերքը, կամ այլ մեքենաներ, որոնց, վերը նշված կենդանիների նման, բոլորովին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ մայթերը քայլելու համար են, ոչ թե չորքոտանիների, էլի՛ կներեք, չորս անվադողերով փողադրամիջոցներ ունեցողների։ Իսկ երբ մի անգամ քաղաքի հենց կենտրոնում մայթից մայթ անցնելիս տեսա մի հսկայական սև «գոմեշ», ուզում էի ասել` թանկարժեք ու մեծ սև ջիպ (միգուցե ջիպավոր տղերքը վիրավորվեն նման էպիտետների համար, բայց քայլող ընթերցողներն ըմբռնումով կհասկանան ինձ), ստիպված մոտեցա մեքենայում հանգիստ բազմած վարորդին ու հարցրի, թե ի՞նչ է կարծում, մենք՝ ոտավորներս, ինչպե՞ս ենք անցնելու մյուս մայթ, նա առանց աչքը թարթելու, անվրդով պատասխանեց. «Անցի մեքենայիս հետևով»։ Իսկ դա նշանակում էր, որ ես պետք է մայթից իջնեի սուրացող մեքենաներով փողոց, որպեսզի կարողանայի ճանապարհս շարունակել։ Իսկ մի անգամ էլ, մայթով անցնելիս (դա արդեն քաղաքի կենտրոնում չէր, այլ ծայրամասային մի թաղամասում), տեսա, թե ինչպես է մի «09» մակնիշի «Ժիգուլի» կանգնել ու, երկու դռները լայն բացած, ռաբիս «մուզիկան զլած», ինքն էլ կողքը կանգնած հանգիստ ծխախոտ «քաշում»։ Երբ ուզեցի անցնել, ստիպված, ու մի քիչ էլ վրդովված այդ անօրեն լկտիությունից, փակեցի դռներից մեկը, որ կարողանայի ճանապարհս շարունակել, նա հետևիցս բարձրաձայն ասաց. «Ի՞նչ ա, ախպեր, քեզ խանգարում ա՞ մաշինես»։ Չկանգնեցի, որ փողոցային, ավելի շուտ, մայթերին պպզածների խոսք ու զրույց չշարունակվեր, այլ միայն պատասխանեցի. «Շատ է խանգարում», ու քայլեցի` ներքին վրդովմունքս ցրելով այն հույսով, թե մի օր էլ հանրապետության տրանսպորտի նախարարությունն իր հայացքը նաև մայթերի վրա կուղղի ու պետական օրենք կմշակի մայթերն իրենց ավտոմեքենաների համար կայանատեղի դարձրած վարորդների համար։
Հիմա անցնենք մայթերով քայլողներիս անհանգստացնող այլ փաստերին, որոնք նույնպես անհարիր են եվրոպական արժեքների ձգտող հասարակությանը։
Ինչպես գիտենք, մայթերի մի մասը ծառերին է հատկացված, մի մասը «պադվալի» տղերքն են գրավել` իրենց խանութների աստիճանների համար, մի մասը` բացօթյա սրճարանների տերերը, մի մասն էլ (շատերն են մայթերով քայլելիս տեսել)` թերթի նախկին համեստ կրպակների «հացը կտրած» ժամանակակից «սուպերկրպակները»՝ երկփեղկանի լայն բացվող դուռ-ցուցափեղկերով, որտեղ արդեն թերթերի ու ամսագրերի հետ ինչ ասես վաճառում են։ Այդ դռները նեղ մայթերի համար երբեմն այնքան լայն են, որ հետիոտները կողք կողքի ու իրար հրմշտելով են անցնում (չեմ չափազանցում)։ Եթե չեք հավատում, գնացեք ու հենց Մատենադարանի աստիճանների մոտ բազմած թերթի կրպակը տեսեք ու կհամոզվեք, իսկ եթե չեք կարող գնալ, նայեք այս հոդվածի համապատասխան լուսանկարը։ «Իրատես de facto»-ի խմբագրություն տանող մայթի վրա էլ կանգառի համար ապակեպատ ծածկ են տեղադրել, նեղացնելով առանց այդ էլ նեղ մայթը, որտեղով հազիվ մի մարդ կարող է անցնել։ Իսկ գիտե՞ք, թե որտեղ է գտնվում այս կանգառածածկը՝ ճիշտ քաղաքապետարանի դիմացի մայթին, Գրիգոր Լուսավորչի փողոցի այն հատվածում, որից հետո սկսվում է Մաշտոցի պողոտան։
Հարց է առաջանում` քաղաքային իշխանություններն ո՞ւմ հաշվին են թույլ տալիս նման անօրինությունները մայթերին ու անցումներում, թե՞ մեքենաներով տուն գնացողներին դա քիչ է հետաքրքրում։ Դե, եթե եվրոպական կենցաղաձևի ենք ուզում անցնել, ինչո՞ւ ենք անտեսում այս տարրական բաները։
Այս նույն հարցով մի անգամ, հերթական մայթանցման վրա կայանած մեքենան շրջանցելիս, դիմեցի երկու ոստիկանների, որոնք քաղաքացիներիս հասարակական կանոնների օրինապահության համար էին հերթապահում։ «Իսկ ո՞վ է պատասխանատվություն կրում անցումներում այս մեքենաների անարգել կանգնելու համար»,- հարցրի։ Պատասխանը հստակ էր ու կտրուկ. «Ոչ մե՛կ»։ ՈՒ վերջ, այսինքն, ասել կուզի` եվրաչափանիշների ձգտող մեր մայրաքաղաքում անտերություն է տիրում այս հարցում, որից օգտվում են հովվի գավազան չտեսած կամակոր այծերը։
Եվ դարձյալ մայթերով քայլողներիս շատ անհանգստություն է պատճառում փողոցում զանազան առևտրական սեղանիկների առկայությունը, կամ էլ կողքի խանութների շարժական ռեկլամային վահանակները, որոնք հետիոտների ճանապարհին են «տնկում», ինչի պատճառով երբեմն այն աստիճանի են նեղացնում հատկացված մայթաճանապարհը, որ ժողովուրդը «իծաշարուկ է» քայլում նեղ կածանների վերածված մայթերով։
Նույն բանն է կատարվում նաև մետրոների անցումներում ծլած կրպակների պատճառով, որոնց տերերը երբեմն այնքան են լկտիանում, որ, բացի կրպակի համար հատկացված տարածքից, դիմացի պատին էլ դարակներ են ամրացնում ու ապրանքներ շարում վրան։ Այնպես որ, երկու հոգով կողք կողքի անհնար է անցնել, ստիպված իրար զիջելով են անցնում այդ «նեղայինները»։
Հասկանում ենք, որ առևտուրն այդ մարդաշատ տեղերում անհրաժեշտ և եկամտաբեր է, բայց մի՞թե այդ ձևով են կազմակերպում առևտուրը։ Թե՞ միասեռականների հարցում պետք է ընդօրինակել եվրոպական կենցաղակերպը, իսկ առևտրի հարցերում` թրքական ձևը։ Ասում եմ` թրքական, որովհետև ճիշտ նման բան տեսա նաև Ստամբուլում քայլելիս, ու դա բնական է, չէ՞ որ նրանց արգելում են եվրաընտանիք մտնել, թե չէ այդ հարցում էլ մեզնից առաջ կանցնեին։
Իսկ հիմա վերջին մտորումն այս հոդվածի շուրջ. ո՞ւմ է ձեռնտու մայթերի եկամտաբեր տարածքները առևտրականներին շահագործման հանձնելը՝ քաղաքային իշխանությունների՞ն, պետբյուջեի՞ն, թե՞ այդ տարածքը հսկող, հասարակական կարգ ու կանոնը պահպանող ոստիկաններին, որոնք, բնական է, երբեմն-երբեմն ֆինանսապես «խուզում» են «բրդակալած» վաճառողներին։ Պատասխանեմ ինքս իմ հարցին. վերից վար բոլորին էլ ձեռնտու է, բացի խեղճ ու հոգնած «ոտավորներից», որոնք ուզում են ժամ առաջ տուն հասնել ու մի փոքր հանգիստ առնել, մինչև հաջորդ օրը, երբ դարձյալ, «օբյեկտաշատ» մայթերը ճարպիկ դահուկորդների նման հաղթահարելով, աշխատանքի կգնան։
Իսկ ամենավերջում ասեմ, թե ինչու գրվեց այս հոդվածը։ Եթե ընթերցողը նկատել է, ապա մեծ մասամբ հոգևոր բնույթի թեմաներով եմ հանդես գալիս, բայց այս անգամ ընտրեցի այս թեման, որովհետև այն խորքում նույնպես հոգևոր ելևէջներ է կրում։ Սողոմոն իմաստունը գրել է. «Մանր աղվեսները բռնեք, որոնք ապականում են այգիները» (Երգ-երգոց 2.15)։ Ասել կուզե, այս մանրուք թվացող հարց-«աղվեսներն» ավելորդ հոգս ու վրդովմունքի տեղիք են տալիս` առանց այդ էլ բազում հոգսերից ջղաձիգ մեր կյանքում։ Ինչքան էլ կոշիկի մեջ ընկած ավազահատիկը փոքր լինի, միևնույն է, քայլող տիրոջն այն անդադար իր մասին է հիշեցնում։ Այդպես էլ` մեր մայթերին տիրող անօրինություններն անդադար սղոցում են քայլողներիս ջղերը, այդ պատճառով էլ գրվեց այս հոդվածը` քաղաքի համապատասխան իշխանավորներից պատասխանի, ավելի ստույգ` մայթերին կարգ ու կանոն հաստատելու ակնկալիքով։
Ոտավոր՝ Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ