25.11.2014|
00:15
Աշունը ոչ միայն հարուստ է իրադարձություններով` Հայաստանի համար նշանակալի, այլև գերհարուստ է։ Անգամ եթե չլիներ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մեր երկրի միանալու վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման արարողությունը, այդուհանդերձ, մենք պետք է խոստովանեինք, որ 2014-ի աշունը կարծես հսկայական «շեմ» եղավ արդի քաղաքակրթության ուղիով Հայաստանի հետագա առաջընթացի համար։