ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վազգեն-նախագահը` Վազգեն-ռեկտո՞ր

Վազգեն-նախագահը` Վազգեն-ռեկտո՞ր
08.08.2008 | 00:00

«ՊԱՅԹՈՂ ՄԻՖԵՐ»
Շավարշ Քոչարյանի՝ ԱԳՆ փոխնախարարի պաշտոնում նշանակվելու հանգամանքը որոշ փորձագետների առիթ տվեց ենթադրելու, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիրքերը գնալով ուժեղանում են ոչ միայն տնտեսական` երկրորդ սերնդի բարեփոխումների ուղղությամբ սկսած «քայլերի», այլև կադրային շարժերի իմաստով:
Եվ չնայած նշանակումից առաջ Շավարշ Քոչարյանը մի դիմում էլ վարչապետի հովերով ապրող Ռոբերտ Քոչարյանին գրեց (նկատի ունենք, որ ԱԺԿ-ն կուսակցություններից առաջինն էր, որ հրապարակավ դեմ արտահայտվեց Քոչարյանին Հաագայի տրիբունալ հանձնելու ստորագրահավաքին), այնուհանդերձ, ինչպես երևում է, սեփական թիմ ստեղծելու, ՄԻԱԿ-ին ևս ԵՐԿՈՒՍ-ը միացնելուն ամենևին դեմ չէ նաև Տիգրան Սարգսյանը: Հիշենք. նա նախկին ԱԺՄ-ական է, իսկ ԱԺՄ-ն ժամանակներ առաջ հանդես եկավ նախաձեռնությամբ` կրկին միավորվել:
Եվ եթե սրան էլ հավելենք կուսակցությունների խոշորացման, Հայ ազգային կոնգրեսի դեմ երրորդ` հայրենասիրական, «այլական» ուժեր ստեղծելու իշխանական պրոյեկտումները, ու նաև հիշենք, որ ԱԺՄ-ի, կոնկրետ` Վազգեն Մանուկյանի համար «պայքարում» է նաև ՀՌԱԿ-ը (վերջինս դեռ լիարժեք չի կողմնորոշվել` ինքը «Սերժի՞ցն» է, թե՞ «Քոչարյանիցը»), ապա կարելի է լիովին հասկանալ Տիգրան Սարգսյանին:
Այսպիսով, կառավարությանը մոտ աղբյուրները չեն բացառում, որ աշնանը Վազգեն Մանուկյանին կառաջարկվի ԵՊՀ ռեկտորի պաշտոնը:
Հավանաբար այս քայլով ՀՀԿ միֆը, որը վերջին շրջանում պայթում է «նոն ստոպ» տարբերակով, դպրության ոլորտում նույնպես կպայթի: Հիշենք, որ ԵՊՀ այժմյան ռեկտոր Արամ Սիմոնյանը ՀՀԿ-ական է, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի մերձավորագույն մտերիմներից մեկը:

Դիտվել է՝ 3442

Մեկնաբանություններ