ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ՀԵՌՈՒ ՄՆԱՆՔ ԱԽՏԱԾԻՆ ԲԱՐՔԵՐԻՑ

ՀԵՌՈՒ ՄՆԱՆՔ ԱԽՏԱԾԻՆ ԲԱՐՔԵՐԻՑ
19.07.2011 | 00:00

Հարգելի՛ խմբագրություն
Մենք` հազարավոր հայ կանայքս, մեզ վիրավորված և նսեմացած ենք զգում մեր տղամարդկանց արժանապատվության հանդեպ օտար ուժերի ցուցաբերած բարոյական ոտնձգությունից։ Ո՞վ, եթե ոչ մենք, սրբություն սրբոց մեր տան դռները պիտի փակենք օտարածին այլասերվածության և բարոյազրկության դեմ։
Այս հոդվածը գրվել է մեր հանրապետության բազմաթիվ հայ և այլազգի կանանց նախաձեռնությամբ և պահանջով։ Իսկ պահանջը հետևյալն է. հեռո՛ւ պահեք մեր երիտասարդներին օտար ախտածին բարքերից. այսօրվա երիտասարդները մեր ազգի ու երկրի ապագան կերտող ճարտարապետներն են։ Իսկ հոգով հիվանդ և մարմնով ախտահար մարդուն չի կարելի վստահել ազգի ու երկրի ճակատագիրը։
Մարդու իրավունքների «պաշտպանները» անտեսում են ազգի իրավունքները, իսկ ի՞նչ արժեք ունի մարդու իրավունքը, եթե ոտնահարվում են ազգի` իր երկրում իր ծես ու ավանդույթներով խաղաղ ապրելու իրավունքները։ Չկա՛ մարդու իրավունք ազգի իրավունքից դուրս. հակառակը պնդողները մոլորեցնում են մարդկանց և, որ ավելի դատապարտելի է, պառակտում ու քայքայում են ազգը ներսից, մինչդեռ ազգը ամբողջական մարմին է` համախմբված անհատ առ անհատ։
«Սեռական փոքրամասնություն» հասկացությունը շինծու և մտացածին է. այն ոչ թե սոցիալական երևույթ է` իր խնդիրների լուծման ակնկալիքով, այլ քաղաքական էքսպանսիա է` իր ամենակոպիտ դրսևորումներով։ Եթե որևէ երկրի սահմանների վրա ռազմական ներխուժման անգամ ամենաթույլ փորձ է կատարվում, ապա հարձակման ենթարկված պետությունը կենտրոնացնում է իր ռազմավարական և մարտավարական ուժերը` հակառակորդին սահմանից հետ մղելու համար։ Այդպիսի դեպքերում օրինաչափորեն հակահարվածն իր ուժգնությամբ մի քանի անգամ գերազանցում է հարձակումը, և դա արդարացված է թե՛ ռազմական, թե՛ քաղաքական օրենքներով։
«Սեռական փոքրամասնությունների», այսպես կոչված, «մարդու իրավունքների պաշտպանության» համաձայնագրի ստորագրումով Հայաստանը ոչ միայն փորձ չի կատարում պաշտպանելու իր սահմանները հակառակորդի ուժեղ հարձակումից, այլև կամավոր բաց է անում երկիրը պաշտպանող միջնաբերդի դարպասները։ Ամեն երկրի միջնաբերդը նրա այսօրվա և բոլոր ժամանակների երիտասարդներն են, որոնց պետք է այսօր սնենք ազգային ոգով, որ վաղը դառնան նրա ոգու կրողը։
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ «ԽԵՑԳԵՏՆԵՑ» ՀԱՅԵՐԻՆ
2009 թ. նոր տարվա օրերին հայերս Սանտա Կլաուսից «նվեր» ստացանք: Սա գուցե միակ դեպքն է, որ նվերի համար չուրախացանք. շատերիս սրտով չէր, իսկ «փոքրամասնությունը» շատերի սրտով չի գնում. ախր նրանք «մարդու իրավունքներ» ունեն, որոնք ամեն ինչից վեր են. պարզվում է, անգամ Աստծո կողմից ամեն մարդու ի վերուստ տրված իրավունքից էլ բարձր են դարձրել և ստիպում են մոռանալ, որ տղամարդը տղամարդ մնա, կինը` կին, տղամարդն ու կինը պիտի միանան և սերունդ տան։ Բայց պարզվում է, որ Եվրամիության սանտակլաուսը ի զորու է չեղյալ համարելու աստվածային օրենքները և փոխելու մարդկանց դերերը, այսինքն` տղամարդը կին է, չէ, ոչ թե կին է, այլ էգ, կինն էլ ոչ թե տղամարդ է, այլ կին չէ, միայն այն տարբերությամբ, որ արու չէ։ Եվ էլի մի տարբերություն կա. Աստծո ստեղծած կնոջ ու տղամարդու` իրական արուի և էգի միությունից երեխաներ են ծնվում, իսկ իգացած տղամարդուց և կնոջ ու ոչ արուի (այսինքն` էլի կնոջ) միությունից ծնվում է ապականություն։
Եվրոպան, վերջին 15-20 տարիների կուշտ ու ծույլ կյանքից ձանձրացած, սուր զգացողություններ է փնտրում և գտել է. դա «մարդու իրավունքների» «նախանձախնդիր» պաշտպանությունն է։
Տեսնենք, թե որոնք են այդ «իրավունքները», և ի՞նչն է դրանց շարժիչ ուժը։
Տղամարդը չի կարողանում բավարարել կնոջը իր ամուսնական պարտականությունները կատարելիս, բայց ուզում է սեռական բավարարություն ստանալ և լիցքաթափվել, իսկ կանայք չեն ուզում տղամարդու համար կերակուր պատրաստել, հագուստը լվանալ, երեխայի դաստիարակության հոգսերով զբաղվել, խանդել ամուսնուն կամ խանդի տեսարանները հանդուրժել, բայց ուզում են սեռական բավարարություն ստանալ (խոսքը զուտ մեխանիկական գրգիռի` սեքսի մասին է, որտեղ բացակայում է հոգևոր մերձեցումը)։ Եվ ամեն մեկն իր «աշտարակից» իրավունքի դրոշ է ծածանում` ասելով, թե ինքը սեռական այլ կողմնորոշում ունի, և դա իր իրավունքն է։
Եվ քանի որ ծերուկ Եվրոպան հիվանդ է և անուժ, կամակոր զավակների ճնշումներին չի կարողանում դիմադրել, ստիպված սրբագործել է այդ այլասերվածությունը և անունը դրել է «մարդու իրավունք»։
«Մարդու իրավունքները հարգող» Եվրոպայում խիստ ընկել է ծնելիությունը (դե, որտեղի՞ց ծնվեն երեխաներ), հետևաբար, չի վերարտադրվում երկրի աշխատուժը։ Որքան էլ հարուստ և հզոր լինի երկիրը, ինչ-որ մի ժամանակահատվածում, եթե չի զարգանում տնտեսությունը, հարկերը չեն վճարվում, վաղ թե ուշ այդ երկիրը կանգնում է աղքատացման և կործանման եզրին։ Հասկանալի է, որ դա ոչ ոք չի ուզում։ Իսկ ի՞նչ անել, որ ժողովրդագրական ճգնաժամը չվերածվի տնտեսական, ապա նաև քաղաքական ճգնաժամի։ Պարզից էլ պարզ է։
Պետք է բացել երկրի դարպասները «մարդու իրավունքների» ախտով դեռևս չվարակված ազգերի առջև և ընդունել նրանց, ովքեր հավատարիմ են մնացել աստվածային օրենքներին` «այր ու կին` մեկ մարմին»։
Բայց ո՞վ կթողնի իր տունը, հարազատներին և հայրենիքը, ու առանց պատճառի կգնա ուրիշ երկիրը շենացնելու, ուրիշ երկրի համար աշխատուժ դառնալու և հետո էլ սերունդ վերարտադրելու, պարզ խոսքով ասած` երեխա ծնելու։ Պարզվում է` գտնվեցին միլիոնավոր այդպիսի մարդիկ։
Կարծում եք` նրանք Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Իսպանիա և այլ երկրներ գնացին մարդասիրական զգացմունքներից դրդվա՞ծ, թե` մե՜ղք են այդ ժողովուրդները, ծնելիությունն ընկել է, աշխատող ձեռքը պակասել է, վաղը հարկատու էլ չեն ունենա, բա ո՞նց են ապրելու` թոշակ, աշխատավարձ, նպաստ չեն ստանալու։
Միամիտ չլինեք։ Այդ աշխատուժը հորդեց այն երկրներից, որոնց տնտեսական և քաղաքական կյանքում ցնցումներ տեղի ունեցան, իհարկե, ոչ տարերայնորեն, այլ տասնյակ տարիներ նախապես մշակված ծրագրերով` ռազմական բախումներ հարևան երկրների հետ, էներգետիկ և տնտեսական ժգնաժամ, քաղաքական ներքին բախումներ, սեփական երկրում անհեռանկար կյանք և որպես հակակշիռ դրանց` աշխատանք, բավարար վարձատրություն, հարմարավետ կենցաղ, ներքին և արտաքին քաղաքական լարվածություններից զերծ մնալու հնարավորություն և երեխաների համար «կուշտ և ծույլ ապագա»։
Մարդկային լիարժեք կյանքով ապրող միլիոնավոր տղամարդիկ և կանայք թողեցին իրենց հայրենիքը, հարազատներին, ազգային սովոր միջավայրն ու մեկնեցին աշխատանքի կամ «բարեկեցության»։
Այդ «հյուրընկալ» երկրներն էլ, «մարդասիրական» մղումներով տոգորված, նրանց համար համակեցության ճամբարներ կառուցեցին, «ապահովեցին» այնպիսի աշխատանքով, որը բնիկներն իրենց արժանապատվությունից ցածր էին համարում կատարել։ Իսկ իրենց հայրենիքում երբևէ այդպիսի ստորացուցիչ աշխատանք չկատարած աշխատանքային հյուրերը, թեև նվաստացած, բայց կուշտ ու անվտանգ էին զգում իրենց և «բարոյապես» բավարարված, որ օժանդակում են համաշխարհային տնտեսության զարգացմանը և «մարդու իրավունքների» պաշտպանությանը (մենք, իհարկե, չենք մոռացել Փարիզում և եվրոպական այլ քաղաքներում եկվորների հանդեպ տանտերերի ցուցաբերած «տաք» վերաբերմունքը)։
Հիմա եկեք տեսնենք, թե ովքեր են այդ «սեռական փոքրամասնություն» կազմողները, ըստ էության, և ովքե՞ր` շինծու` «մարդու իրավունքներ» ճոճող այլասերվածները։
Բժշկությունից հայտնի է, որ սաղմն արգանդում մոտավորապես երկրորդ-երրորդ ամսում ստանալով իգական կամ արական հորմոնների համապատասխան քանակ, ձևավորվում է որպես աղջիկ կամ տղա։ Այդպես է լինում մոտավորապես 99 տոկոսով, իսկ մեկ տոկոսը ծնվում է հորմոնալ խեղումներով, այսինքն` տեղի է ունենում սեռական օրգանների համատեղում. անատոմիապես տղա ծնվածը հասունացման տարիքում, իգական հորմոնների գերակայության դեպքում, ունենում է կրծքագեղձերի զարգացում և դեմքի վրա մազածածկույթի բացակայություն։
Նույնը լինում է աղջիկ ծնվածների հետ, որոնց մեջ գերակայում են արական հորմոնները. նրանց դեմքը անցանկալի մազածածկույթ է ունենում։ Ե՛վ տղաների, և՛ աղջիկների հերմաֆրոդիտիզմի պարագայում անատոմիական և ֆիզիոլոգիական խախտումները հանգեցնում են հոգեբանական խեղումների, իգական հորմոնների գերակայությամբ տղաներն իրենց վարքով, քայլվածքով, բնավորությամբ, շարժուձևով կնաբարո են լինում, իսկ աղջիկները նման խախտումների դեպքում` տղամարդաբարո։ Նրանք հասարակության մեջ շատ քիչ են և անգամ մեծ քաղաքներում կարող են լինել առավելագույնը 5-10 հոգի յուրաքանչյուրից։
Եթե խոսքը բնական հորմոնալ խեղումներով այսպիսի մարդկանց մասին է, բնականաբար, նրանք փոքրամասնություն են և տարիներ շարունակ լռելյայն, առանց «կուրծք ծեծելու» տարել են իրենց խաչը և հասարակությունից բացեիբաց չեն պահանջել իրենց սեռական բավարարվածության խնդրի լուծումը. դա ինքնըստինքյան է տեղի ունեցել, դա հասարակության հոգսը չի եղել: Եվ դա ճիշտ էր:
Այսպիսի մարդիկ բժշկության մեջ համարվում են հերմաֆրոդիտներ. սա յուրատեսակ հիվանդություն է և ժամանակակից բժշկությունն այսօր որոշ չափով հնարավորություն ունի բուժելու նրանց կոնսերվատիվ` հորմոնների փոխպատվաստումով կամ վիրահատական միջոցով, և փառք Աստծո, որ ճակատագրի սխալն ուղղելով, բժշկությունը վերականգնում է նրանց իրական մարդու իրավունքները, որ տղամարդը տղամարդ լինի, կինը` կին։
Սա է իրողությունը «սեռական փոքրամասնությունների» վերաբերյալ։
Ես զարմանում եմ, որ մինչև հիմա ոչ մի բժիշկ գիտահանրամատչելի ձևով զանգվածային լրատվության միջոցներով չի բացատրում մարդկանց, նախ և առաջ Եվրամիության այրերին, որ, անատոմա-ֆիզիոլոգիական այս շեղումից զատ, եթե մարդու մեջ դրսևորվում է սեռական հակում սեռակցի հանդեպ, ապա դա, ոչ ավելի, ոչ պակաս, այլասերվածություն է։ Ի դեպ, այսքան որ խոսում են սեռական փոքրամասնությունների իրավունքների մասին, կա՞ արդյոք վիճակագրություն աշխարհում հերմաֆրոդիտների թվի ավելացման վերաբերյալ։ Եթե կա, ապա թող ներկայացնեն և գիտականորեն հիմնավորեն։ Եվ քանի որ հերմաֆրոդիտների աճ բնականորեն չի գրանցվել աշխարհում (Հայաստանում` նույնպես։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է հիշել իր ապրած մեծ կամ փոքր քաղաքում եղած այդ դժբախտ մարդկանց, բարեբախտաբար, 1-2 հոգի լինելը), հետևաբար, պետք է «աճեցնել», «բուծել» նրանց։
Այդ «խնդիրը լուծելու» համար կաթոլիկ հոգևոր հայրերը դարեր շարունակ գործուն աշխատանք են կատարել` պղծելով հոգևոր դպրոցներում սովորող տղաներին։ Ապացույց` գրեթե ամեն տարի այդ տղաների ծնողներն աղմուկ են բարձրացնում, որ նույնիսկ մեզ է հասնում, բայց պապի բարձր հովանու տակ «ծածկադմփոց» է արվում, և հարցը փակվում է։ Սեռական փոքրամասնությունների «մարդու իրավունքների» պաշտպանության «խաղի» մեջ մտել է նաև Եվրոպայի եկեղեցին, որի նպատակն ավելի քան նյութականացված է. «ավելորդ» բարեպաշտությամբ և խստահայացությամբ չվանել եկեղեցուց «հավատացյալներին» և պսակադրվողներին։ Եկեղեցին նույնպես բիզնեսի աշխարհում է։
Հոգեբանական գրականության մեջ այսպիսի բացատրություն կա արվամոլության դրսևորման վերաբերյալ (տղամարդ-տղամարդ հարաբերություն)։ Բարձր դիրքի տղամարդն իր ենթակային ստորացնելու և իր իշխանությունը նրա հանդեպ հաստատելու համար նրան իգացնում է։ Այս երևույթը կիրառելի է բանտերում և բանակում։ Սա տղամարդկային արժանապատվության ոտնահարման և նսեմացման գագաթնակետն է։
Ցավոք, այսօր հայ տղամարդն իր «իշխանությունը» հաստատում է սեփական ազգի մանկահասակ տղաներին և պատանիներին իգացնելո՞վ։ Ամո՛թ ձեզ։
Մինչդեռ հայ տղամարդը հանրահայտ օտար բառով մականուն ստանալն ավելի մեծ վիրավորանք է համարել, քան եթե նույնիսկ նրան մայր են հայհոյել։ Իսկ մայրը հայ մարդու համար եղել ու մնում է սրբություն։
Մարմնավաճառության բացահայտ նոր ճյուղ է զարգանում (տնտեսության նոր ճյուղեր չեն կարողանում զարգացնել)` մանկապղծությունը` հատկապես մանուկ տղաներին շահագործելը։ Եվ զարմանալի է, որ ոչ ոք չի տեսնում. գուցե բոլորը ներսում են, իսկ լավ երևում է դրսից։
Կանանց մարմնավաճառությանը կանդրադառնանք առանձին հոդվածով։
Ինչո՞ւ 2009 թ. Հայաստանի իշխանությունները լռելյայն ստորագրեցին «Սեռական փոքրամասնությունների իրավունքների» խայտառակ համաձայնագիրը, որն անգամ Թուրքիան և Ադրբեջանը չեն ստորագրել։
Տարիներ առաջ Գորբաչովի հակաալկոհոլային մի որոշումով Հայաստանում տասնյակ հեկտարներով խաղողի այգիներ ոչնչացրինք։ ՈՒրիշի օրենքնե՞րն են միայն մեզ համար օրենք. խորհել է պետք։
Եվրամիության առաջ ստանձնած պարտավորությունները կատարելու ստրկամիտ պատասխանատվությամբ, «պլանը կատարելու» (ականջդ կանչի՛, Սովետ) առաջադիմությամբ, այսօր Հայաստանում հայ տղամարդիկ` փողատեր և պաշտոնատեր (գուցե երկուսը միաժամանա՞կ), Եվրամիությունից ակնհայտորեն օժանդակություն են ստանում (պաշտոն, ֆինանսական աջակցություն)` ավելացնելու համասեռականների թիվը Հայաստանում` փչացնելով մանկահասակ տղաներին։
Ամոթ է, հա՛յ տղամարդ։ Դու, որ դարերով բարոյական դասեր ես տվել աշխարհին, այսօր այնքան ցած ես գլորվել, որ բռնաբարում ես սեփական երեխաներիդ և եղբորդ։
Եվ կամ, ի՞նչ է պատահել խստաբարո և արժանապատվության գերի հայ տղամարդուն (աշխարհի տղամարդկանց մի հատվածի հետ պատահածը գիտենք), որ նա բացեիբաց թմբկահարում է Հայաստանով մեկ, որ ինքն ուզում է իգանալ։
Մենք` հայուհիներս, թույլ չենք տա ձեզ պղծել այսօրվա սերունդը և փչացնել ազգիս վաղվա սերմը։ Մենք պատասխան ենք պահանջում ձեզնից։
Կնզովենք, եթե չապաշխարեք:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1642

Մեկնաբանություններ