ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԱՄԵՆ ՄԵԿԻՍ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՄԻ ԱՅՍԻՆՉ ԱՅՍԻՆՉՅԱՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ԿԱ

ԱՄԵՆ ՄԵԿԻՍ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՄԻ ԱՅՍԻՆՉ ԱՅՍԻՆՉՅԱՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ԿԱ
15.10.2010 | 00:00

Սովետական դարաշրջանի մի անեկդոտ հիշեցի, երբ լսեցի, որ մի նախկին մարզպետ իր թիկունքում է թողնելու Հայաստանը, զի ոստիկանապետը մնում է Այսինչ Այսինչյանը։
Մեկը մտնում է դատախազի մոտ, անկեղծ ասում, որ անպայման սպանելու է իր զոքանչին, ուզում է իմանալ` դրա համար ի՞նչ պատժի է արժանանալու։ Դատախազն ասում է` գնդակահարություն, բայց նաև խորհուրդ է տալիս` գնա մի շաբաթ մտածի։ Մի շաբաթից գալիս է, չէ, լավ տրամադրված է, պիտի սպանի։ Դատախազը, ելնելով մարդասիրությունից, խորհուրդ է տալիս` սպանելը նույնպես քո իրավունքն է, ինչպես շատ ու շատ իրավունքներ, բայց մի երկու օր էլ մտածի։ Երկու օրից գալիս է, չի սպասում դատախազի խորհրդին, ինքն է բերան բացում` մեկ է, սպանելու եմ, հնարավո՞ր է քսանհինգ տարով պրծնեմ։ Դատախազը վճռական ասում է` ո՛չ, ոչ մի բան քեզ չի օգնի, դու կարժանանաս միայն գնդակահարության։ Զոքանչասպանը շրջվում է, որ հեռանա, դատախազը համոզվում է, որ փեսա կոչվածը չի հրաժարվելու իր մտադրությունից, հետ է կանչում ու խնդրում. «Մեկին սպանես, թե երկուսին, նույն պատիժն ես կրելու, ի՞նչ կլինի` իմ զոքանչին էլ սպանի»։ Քիչ է ասելը` հրաշալի՜ է...
Նախկին մարզպետին հանդիպել եմ Չանախչի-Զանգակատանը` Պարույր Սևակի տանը` Պարույր Սևակի ծննդյան օրվա առիթով։ Ծննդյան օրվա սեղանը, սևակասերների հպարտ ու խրոխտ, ըմբոստ ու ազնիվ կեցվածք-խոսվածքը նույնպես ոգևորեցին մարզպետին, որն իր ոգևորիչ խոսքում շեշտեց, որ մենք բոլորս պարտավոր ենք լսել բանաստեղծին, կատարել նրա իղձերը, ամուր պահել հողի ու մարդու դաշնությունը, գործազուրկից մինչև ամենավերջին պաշտոնյան ամեն բնագավառում իրենց աշխատանքով պետք է նպաստեն մեր պետականության կայացմանը։
ՈՒ հիմա (նախկին) պաշտոնյան սպառնում է` կհեռանա Հայաստանից, քանի որ Այսինչ Այսինչյանը շարունակում է գլխավորել Հայաստանի ոստիկանապետությունը։ ՈՒսումնասիրություն-հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանից հեռանալու հիմնական պատճառը սոսկ սոցիալ-տնտեսական ծանր պայմանները չեն, ասել է` օրվա հացի խնդիրը, այլ օրենքի բացակայությունը, շարքային քաղաքացիների իրավունքների ոտնահարումն ու ձեռնահարումը, որովհետև ամեն մի չինովնիկ կարող է ասել` պետությունը... ես եմ, իմ ախպերն է, իմ տղան է, որովհետև նախկին նախագահի զավակը կարող է ասել` ներկա նախագահից հետո ես եմ նախագահ նստելու։ Խոշոր թալանչու ամեն ինչ հասկացող զավակը չի հասկանում, որ նման դեպքերում իշից փալանն էլ չի մնում։
Հիվանդություն է, ազգային աղետ` ջրհեղեղի, երկրաշարժի, պատերազմի նման մի բան` շատերն ուզում են ու կարողանում են հեռանալ, լքել երկիրը, շատերն էլ որոնում են գթառատ պարտքատիրոջ` երկրից հեռանալու փող են որոնում։
Ամեն մեկը գնալու պատճառ ունի։
Մարզպետի գնալու պատճառը ոստիկանապետն է։
Ոստիկանապետն էլ գնալու պատճառ ունի, բայց հանուն պետականության ամրապնդման մնում է։ Այսինչ Այսինչյանի ճանապարհին Այնինչ Այնինչյանն է կանգնած։
Վերադառնանք անեկդոտին։
Հարգարժան մարզպետ, եթե հաստատ գնալու ես, ինձ էլ հետդ տար։ Ախր, ինչո՞ւ մնամ զարմացած` էս գնացողներին փող որտեղի՞ց, էս Միջերկրականի ու աշխարհի ոսկե ափերում հանգստացողների փողը որտեղի՞ց։
Բոլորը գործազուրկ են` հանուն պետականության։
Բոլոր իշխանավորները թալանում են` հանուն հայոց պետականության կայացման։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1678

Մեկնաբանություններ