«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Հետևողական անհետևողականը կամ ինչպես է Փաշինյանը մեր տուն բերում պատերազմը

Հետևողական անհետևողականը կամ ինչպես է Փաշինյանը մեր տուն բերում պատերազմը
16.02.2024 | 08:48

«Փորձերը մեկնաբանելու, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարող որևէ դրույթ կա, իրականության հետ որևէ կապ չունեն։ Ինչպես ասել եմ՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մի շարք հոդվածների շուրջ համաձայնության գալ և դրանցից մեկն այն մասին է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որևէ դրույթի կատարումից հրաժարվելու համար։ Հետևաբար ՀՀ-ի օրենսդրության մեջ խաղաղության պայմանագրի իրագործմանը խոչընդոտող որևէ դրույթ չկա, և սա ոչ միայն քաղաքական այլև փորձագիտական գնահատական է»

Նիկոլ Փաշինյան

Էս մարդը քաղաքական անմեղսունակ է:

Մի քանի շաբաթ առաջ ինքը քաղաքական դիսկուրս բերեց նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, խոսեց «կարմիր շորերի» ու «ցլերի», «կոնֆլիկտագեն» Անկախության հռչակագրի մասին, Հայաստանն էլ հռչակեց «լեգիտիմ թիրախ»:

Այս ամենն Ադրբեջանում անմիջապես «որսացին», Հայաստանի օրենսդրության փոփոխությունը ձևակերպեցին որպես պահանջ, դա լեգիտիմացրեցին արևմտյան հարթակներում, իսկ հիմա «Նաջարյանը փոշմանել է»:

Հետևողական անհետևողականության այս քաղաքականությունն է, որ Հայաստանը կանգնեցրել է հետպատերազմյան ավերների, էսկալացիաների, մարդկային և տարածքային կորուստների առաջ:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ


Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ