Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Նաիրա Զոհրաբյան. Երեխան կարմիր գիծ է, այ իդիոտներ, իսկ Կապանում ցուցարարների հանդեպ չփորձեք ուժ կիրառել

Նաիրա Զոհրաբյան. Երեխան կարմիր գիծ է, այ իդիոտներ, իսկ Կապանում ցուցարարների հանդեպ չփորձեք ուժ կիրառել
25.05.2020 | 14:24

Աժ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեխան կարմիր գիծ է այ իդիոտներ. իսկ Կապանում ցուցարարների հանդեպ չփորձեք ուժ կիրառել:
Նախօրեին ինչ-որ անհասկանալի մարդաբանական տեսակներ հարձակվել ու հայհոյել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն ու անչափահաս երեխաներին, փորձել են խցկվել տուն ու էդ իդիոտներից մեկը փորձել է պատուհանի միջից հարվածել 7-ամյա երեխային: Այսօր Քաջարանում բերման ենթարկված քաղաքացու վրա ակնհայտ բռնության հետքեր կային՝ հին-նոստալժիկ ժամանակների պես, երբ քաղմասում էնքան էին ծեծում ու խոշտանգում, որ մարդն իր վրա էր վերցնում Քենեդու սպանությունը, Դրեզդենի ռմբակոծությունն ու Վան Գոգի «Կակաչների» տրագիկ գողությունը:
Ու հիմա ոնց որ արդեն չեմ հիշում օր, երբ բռնության, ատելության ու թշամանքի կոչեր, սամասուդների ու վենդետաների թեժ լայֆեր, դեպքի վայրից օնլայն մարդաբոյեր չլինեն:
Հիմա ինչ՝ մենք ի՞նչ մոդելի պետություն ենք ուզում ունենալ ինքնադատաստանների և 3 միլիոն վարչապետերի հինավուրց օրրանում:
Տպավորություն է, որ շատ, ընդհուպ մոտենում ենք Բակունինի կոնցեպտին` պետության «ոչնչացման» և առանց պետության հասարակության ինքնակառավարմանը: Կարճ ասած` անարխիային:
Ի դեպ, քաղաքական և իրավական ռազբորկաներում գոնե երեխաներին հանգիստ էին թողնում, որովհետև կար մի STOP, որից այն կողմ անգամ ամենադեգեներատը չէր անցնում: Քաղմասներում խոշտանգումների ինկվիզիցիոն ավանդույթները սկսել էինք մոռանալ ու ահա Քաջարանի ոստիկանությունում բռնության դեպք:
Էս անարխիան այլևս ականապատում է ողջ դաշտը: Արագ և ադեկվատ արձագանքներ են պետք թե փաստաբան Տիրգան Աթանեսյանի, և թե քաջարանյան բռնարարքի մասով: Ի դեպ, քաջարանյան բռնարարքի դեպքում ոչ թե պիտի ծառայողական քննություն սկսել, այլ անհապաղ քրեական գործ պիտի հարուցել:
Ու, մեկ էլ շատ ապրեն Տիգրան Աթանեսյանի անչափահաս որդիները, որ իրենց տղամարդու պես պահեցին»:

Դիտվել է՝ 1360

Մեկնաբանություններ