Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Տնտեսավարողն էլ գոհ կմնա, մատակարարն էլ

Տնտեսավարողն էլ գոհ կմնա, մատակարարն էլ
26.05.2017 | 11:06

Գաղտնիք չէ, որ մարդը պետք է սեփական մաշկի վրա զգա ցանկացած որոշման, օրենքի փոփոխությունների արդյունքը, հակառակ դեպքում դատարկ բաներ են դրանք։ Առավել ևս՝ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը՝ եթե հանձնարարականը տրված է, ապա դրա իրականացումը իրեն երկար չպետք է սպասել տա։ Այս առումով, կարծես, «սառույցը» տեղից շարժվել է։


Հայաստանի անկախությունից ի վեր մատչելի գներով գյուղտեխնիկա ձեռք բերելը մեր գյուղացիներին անիրականանալի երազանք էր թվում։ Տարիների հիասթափությունը հանգեցրել էր նրան, որ մարդիկ դադարել էին հավատալուց, թե դա հնարավոր է, անգամ այն դեպքում, երբ կառավարությունը որոշեց արտոնյալ լիզինգային պայմաններով լուծել խնդիրը։ «Մենք ասացինք՝ կհավատանք, երբ աչքներովս տեսնենք ու կարողանանք տրակտորը, կոմբայնը էժան վերցնել»,- մեզ հետ զրույցում նշեցին գյուղական տնտեսությունների մի քանի ներկայացուցիչներ։


Գուցե առաջիկայում կոմբայններն ու տրակտորները հասնեն հասցեատերերին, և գյուղացիներն էլ համոզվեն, որ փոփոխություններն իրական են։ Մեր այս տեսակետը սոսկ լավատեսությամբ չի պայմանավորված, այլ կոնկրետ գործընթացներով։ Նկատենք, որ այս հարցի լուծումը վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրության կենտրոնում է։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ օրերս գյուղատնտեսության նախարարության և «Քարդ-Ագրո կրեդիտ» ՈՒՎԿ-ի միջև ստորագրվեց հուշագիր, որը նախատեսում է գյուղտեխնիկայի ֆինանսական փորձաքննության՝ լիզինգի պետական աջակցություն։ Եթե նկատենք, որ այս ծրագրին, ըստ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի, արդեն միացել են երեք ֆինանսական կառույցներ և չորս մատակարարներ, ապա կարելի է ենթադրել, որ առաջիկայում մատչելի լիզինգային պայմաններով գյուղտեխնիկան կհասնի գյուղացուն, մանավանդ, որ փոխնախարարն ասել էր. «Կարծում եմ՝ թե՛ լիզինգավորողների, թե՛ մատակարարների թիվը կավելանա, քանի որ պահանջարկը մեծ է»։


Այո, գյուղտեխնիկայի պահանջարկը մեծ է, և եթե նկատենք, որ այն կարող են ձեռք բերել 20 % կանխավճարով, տարեկան 2 %-ով և 3-10 տարի մարման ժամկետով, ապա կարելի է ենթադրել, որ ծրագրից դժգոհ չեն մնա ֆինանսական կառույցներն ու մատակարարները։ Այն պարզ տրամաբանությամբ, որ վերը նշված արտոնյալ պայմանները կնպաստեն պահանջարկի ավելացմանը։ Սա այն ծրագրերից է, որից կշահեն ֆինանսական կառույցներն ու գյուղացիական տնտեսությունները։ Առաջին հայացքից ոչ գրավիչ թվացող տոկոսադրույքները խնդիրներ չեն ստեղծի լիզինգավորողների համար՝ պահանջարկի քանակից նրանք ավելի մեծ օգուտներ կարող են ստանալ։ Եթե նկատենք, որ այս ծրագրի շրջանակներում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշի տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ մամլիչներ, տրակտորային սարքավորումներ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ և այլ գյուղտեխնիկա, ապա կարելի է եզրակացնել, որ մատակարարները ևս դժգոհ չեն լինի՝ նույն պահանջարկից ելնելով։


Ընդհանուր առմամբ ծրագրի հստակ և նպատակային իրականացման դեպքում այն շահավետ կլինի բոլոր կողմերի համար։ Եվ քանի որ արդեն կան և՛ ֆինանսական կազմակերպություններ, և՛ մատակարարներ, դա նշանակում է, որ տնտեսավարողները գործնականում կտեսնեն իրենց երազանքի իրականացման արդյունքը:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ