Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

ՀՀ վարչապետի ինքնասպանությունը

ՀՀ վարչապետի  ինքնասպանությունը
26.09.2014 | 00:13

«Պարոն Խաչատրյան, շնորհավորում ենք, արդյունավետ աշխատանք ենք ցանկանում»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ընդամենը: Այսքանը ու այսպես: Սուրիկ Խաչատրյանը մեկ տարի ու չորս ամիս հետո վերանշանակվեց Սյունիքի մարզպետ: Ի հեճուկս տրամաբանության: Ի հեճուկս օրինականության: Ի հեճուկս հասարակության: Հանուն «Ապահով Հայաստանի», որի իրական ու վերջնական պատկերը կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում ներկայացրեց հայաստանցիներին: Ինչպես միշտ՝ վերջին պահին: Օրակարգում նման հարց չունենալով: Փաստորեն սեպտեմբերը սկզբից մինչև վերջ միջազգային ու տեղական նշանակության անսպասելիությունների ամիս է: Սուրիկ Խաչատրյանը կվերադառնա իր դարասկզբից տաքացրած աթոռին՝ շարունակելու անօրինականությունների ու բռնությունների շղթան, որի օղակները մեջընդմեջ բացվել ու ներկայացվել են հասարակությանը, ու՝ ոչ մի հետևանք չեն ունեցել: Որովհետև Սուրիկ Խաչատրյանն այն անփոխարինելի տարրն է, որն ապահովում է ՀՀԿ-ի ձայները: Սյունիքի սահմանամերձ մարզում: Բռնաբարություն, ծեծուջարդ, սպանություն, կողոպուտ, ու՝ ոչինչ: Արդարադատության համակարգը Սուրիկ Խաչատրյանի պայծառ կերպարի առաջ անզոր է՝ նա իշխանության պաշտպանության տակ է: Իշխանությունն արդարադատության իր գործառնությունը իրականացնում է շարքային մահկանացուների վրա, ոչ ՀՀԿ-ական «անմահների»: Իշխանությունն այդ նպատակով ունի մի քանի տասնյակ Վոլոդյա Ավետիսյան, Շանթ Հարությունյան, Շահեն Հարությունյան… Նրանց կդատի ու կդատապարտի ու կասի՝ մոտ չգաք, Հայաստանում փայտն ավելի ուժեղ է կրակում, քան հրազենը: ՈՒ՝ ի՞նչ: Ոչինչ: Ավետիք Բուդաղյանը ինքնասպան է եղել: Ավելի ճիշտ՝ նրան եղբայրն է սպանել՝ Արտակ Բուդաղյանը, բայց դե նրան չենք մեղադրի: «Ինքնապաշտպանություն էր»:
Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելը իրականում ՀՀԿ-ի ինքնապաշտպանությունն է, որ նշանակում է հասարակական կարծիքի սպանություն: Նշանակում է Հայաստանի ամենամեծ ու սահմանամերձ մարզի սպանություն: Նշանակում է իշխանության ինքնավարկաբեկում: Որևէ քաղաքական խնդիր չարժեր այն գինը, որ վճարում է իշխանությունը Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելով: Սա տեղական ինքնակառավարման համակարգում ընդամենը մեկ պաշտոնի հարց չէ: Սա իշխանական վերնախավի հավաքական անպատժելիության և ամբողջ հասարակության ընդհանրական արհամարհանքի հարցն է: Իսկ գյուղապետերի սուրիկխաչատրյանական պաշտպանական ելույթները պարտադրված էին, պարտադրված էին վախի ու ստորաքարշության ոսկե օրենքներով, որոնք Հայաստանում ՀՀԿ-ի անխախտ հովանավորությամբ, անբեկանելի գործում են՝ հակառակ ընդունված օրենքների: Իսկապես՝ սա Հայաստանն է, ու վերջ, ու՝ գրողի ծոցը մնացածը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ .Գ.- Եթե Սուրիկ Խաչատրյանն անպայման պետք է «պետ» լիներ, առավել բնականոն նշանակումը կլիներ նրան «Արմենիա-Մարիոթի» պետ նշանակելը՝ միևնույն է, այնտեղ ավելի շատ է լինում: Այնտեղ էլ նույն «աշխատաոճն» ունի ու ինչ անի-չանի, անմեղ ու արդար է դուրս գալիս: Բայց այնտեղ պետության ու հասարակության համար նվազ վտանգավոր կլիներ, քան Սյունիքում: Իսկ ընդհանրապես խոսքը հիմա սյունեցիներինն է՝ նրանք պետք է ընտրեն՝ փակե՞լ ճանապարհները ու իրենց բուն վերաբերմունքը բաց ու ազատ արտահայտել, թե՞ նորից փակվել վախի պատյանում ու շարունակել գլուխը կախ ապրել, որ հին-նոր մարզպետը գնահատի ու քիչ-միչ վաստակից չկտրի: Ինչքան կարելի է տուն ու տեղից հեռանալ ու ասպարեզը թողնել դատարկ՝ որոմը բազմացնելու ու հետո ցորենի բացակայությունից բողոքելու համար:

Դիտվել է՝ 1484

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

脗陇脜鈥毭劼嵜嬎溍吢∶劼嵜偮っ呪€/other" rel="nofollow">Այլ
03.10.2024