Անկեղծ ասած, ամեն անգամ, երբ հրապարակումներ են երևում համաշխարհային քաղաքական լաբիրինթոսում հրեաների խաղացած դերի մասին, ապշում ես, թե այդ ցեղին ինչպես է հաջողվում էական, թե որոշիչ մասնակցություն ունենալ մեծ կամ փոքր շատ իրադարձություններին: Տվյալ դեպքում խոսքը չի վերաբերում զանազան ակադեմիական հրատարակություններին, որոնցում, օրինակ, կարող է հավաստվել, որ հրեաներն են հրահրել Առաջին և Երկրորդ աշխարհամարտերը: Անգամ ընթացիկ ամենատարբեր քաղաքական անցուդարձերի վերաբերյալ մեկնաբանություններում հաճախ է առաջին պլան մղվում նույն հրեական նենգախաղերի մոտիվը: Հսկայական էր, ասենք, նրանց «ավանդը» ԽՍՀՄ-ի փլուզման գործում:
Ահա և Թուրքիայում խմորվող իրադարձությունների կապակցությամբ ռուսաստանյան մամուլը ուշադրություն հրավիրեց կրոնաքաղաքական մի երևույթի վրա, որը պայմանականորեն կոչվում է գյուլենիզմ, և որը հիմք ընդունելով, թուրքական մուսուլմանական համապատասխան կազմակերպությունը իր յուրօրինակ ազդեցությունն է տարածել աշխարհով մեկ՝ Թուրքիայից մինչև Եվրասիա, Ամերիկա, մինչև Ռուսաստան: Այս թեմայով վերջին հոդվածները շահեկան են այն առումով, որ ռուս լրագրողները իրենց հետաքրքրող հարցերը անմիջականորեն քննարկում-վերլուծում են թուրք գործընկերների, չինովնիկների, քաղաքագետների, բիզնեսմենների հետ: Կարծում եմ՝ այն, ինչ առնչվում է մեր հավերժական թշնամուն, չի կարող չհետաքրքրել նաև հայերիս:
Եվ այսպես, ի՞նչ է գյուլենիզմը և ի՞նչ կապ ունի դա հրեաների հետ: Նախ, շատ հակիրճ այն մասին, թե ինչ է «դյոնմեն» Թուրքիայում: Դեռևս Օսմանյան կայսրությունում 1683 թվականին հիմնադրվել էր հուդայական կաբալիստական մեսիական աղանդ, որի հետևորդները առայսօր ապրում ու գործում են ժամանակակից Թուրքիայում: Սրանք իսլամ ընդունած հրեաներ են, որոնք երկար ժամանակ գոյատևել են ներփակ կյանքով, ակտիվ են եղել երիտթուրքերի շարժման մեջ և խիստ բացասական դեր են խաղացել (եթե չասենք՝ ավելին) Հայոց ցեղասպանության սանձազերծման գործում: Ըստ որոշ աղբյուրների, դյոնմեների միջավայրից է դուրս եկել նաև Աթաթուրքը: Արմատական իսլամիստները կտրականապես մերժում են դյոնմեներին, նրանց համարելով «շուռտված» մուսուլմաններ (երեք թշնամի են ճանաչում առաջինները՝ սիոնիստներ, մասոններ և դյոնմեներ): Հրեական համայնքն էլ սրանց համարում է հուդայականությունից հետ կանգնած ուրացողներ: Այդուհանդերձ վերջիններիս միջև պահպանվում են նորմալ հարաբերություններ: Ներկայիս Թուրքիայում դյոնմեները սակավաթիվ են, սակայն հարուստ են, ազդեցիկ և պատկանում են երկրի ինտելեկտուալ վերնախավին:
Ահա և հրեական մուսուլմանացված այս հանրության ներկայիս առավել աչքի ընկնող ներկայացուցիչներից է իսլամական հայտնի քարոզիչ, գիտնական, գրող, հասարակական գործիչ, իսլամի լիբերալ-դեմոկրատական տարբերակի ջատագով ՖԵԹՀՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԵՆԸ: Ծնված լինելով 1941 թվականին Էրզրումի մոտակա գյուղերից մեկում, մեդրեսի համեստ աշակերտը այսօր գլխավորում է համաշխարհային մասշտաբի իսլամական յուրօրինակ կորպորացիա, որի մեջ մտնում են դպրոցներ, համալսարաններ, բանկեր, առևտրի կենտրոններ, զանազան այլ ընկերություններ: Ինքը՝ Գյուլենը, հեղինակ է 65 գրքի, 7000 հոդվածի, իսկ 2008 թվականին, ըստ «Foreign Policy» ամերիկյան ամսագրի, նրա վարկանիշը բարձրագույնն է ճանաչվել համաշխարհային ինտելեկտուալների ցուցակում:
Գյուլենիզմը լայնամասշտաբ նախագիծ է մասսայականացնելու մեղմ իսլամը (հակավահաբիստական) և այն ներկայացնելու Արևմուտքին մատչելի ու գրավիչ տեսքով: Եվ դա իրականացվում է բարձրորակ կրթական համակարգի միջոցով. աշխարհի մոտ 180 երկրներում գործող դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ցածր վարձավճարով կամ պարզապես անվճար պատրաստվում են պետական կառավարման ապագա լայնամիտ պրոֆեսիոնալներ: Իսլամն այդ ուսհաստատություններում ընդամենը ֆակուլտատիվ առարկա է, չեն պարտադրվում կրոնական ծիսակատարություններ, ուժեղացված է ճշգրիտ գիտությունների, լեզուների դասավանդումը: Սովորողների մեջ դաստիարակվում է քաոսն ու անարխիան բացառող պետական մտածողություն: Բազմաթիվ շրջանավարտներ այսօր Թուրքիայում քաղաքակրթությունների երկխոսության ու համագործակցության շուրջ խորհրդակցող բարձրաստիճան պաշտոնյաներ են, բանակի ու հատկապես ոստիկանության գեներալներ, բանկիրներ, լրատվական գործակալներ և այլք, որոնք ընդհանուր ոչինչ չունեն ջիհադի կոչող միրուքավոր իսլամիստների հետ: Բարեկիրթ ու գերուսյալ այս մարդիկ կորպորատիվ համերաշխությամբ թափանցում են Թուրքիայի (և ոչ միայն) պետական կառույցները: Ի դեպ, Գյուլենը իր դպրոցներն է բացել նաև նախկին խորհրդային մուսուլմանական բոլոր հանրապետություններում, նորերս նաև Աբխազիայում: Իսկ Ադրբեջանում Գյուլենն արդեն աճեցրել է նոր սերնդի քաղաքագետներ, ովքեր աստիճանաբար տեղ են գրավում երկրի ղեկավար մարմիններում:
Կարելի է հարցնել՝ իսկ ի՞նչ վատ բան կա, որ Գյուլենը քարոզում է մեղմ, չափավոր, բռնության գործողությունները բացառող իսլամ, դաստիարակում է այդ գաղափարներով տոգորված ինտելեկտուալ սերունդ: Ռուս լրագրողներից մեկի այս տարակուսանքին ահա թե ինչ է պատասխանում թուրք մի քաղաքագետ. «Դա երկերեսանիություն է, Գյուլենը գլոբալ կապիտալիզմի դարաշրջանի կրոնական լիդեր է: Արտաքնապես դա կարող է դիտվել որպես վերադարձ դեպի «սիրո և գթության» իսլամ: Իրականում այս նեոլիբերալ իսլամի հետևում կանգնած են միջազգային բանկային կապիտալը, անդրազգային կորպորացիաները, տոտալ սեփականաշնորհումը»: Եվ հենց այստեղ է ջրի երես դուրս գալիս դյոնմե Գյուլենի իրական էությունը:
Սակայն փոքր-ինչ նահանջ կատարենք: Ֆեթհուլլահ Գյուլենը, Թուրքիայում մեղադրվելով պետական հեղաշրջման փորձի մեջ, ահա արդեն 15 տարի ապրում և իր գործն է շարունակում ԱՄՆ-ում՝ ամերիկյան մասոնության կենտրոն Փենսիլվանիայում: Ինքնին հասկանալի է, որ նման մասշտաբի գործչի նկատմամբ չեն կարող անտարբեր լինել տեղական գաղտնի ծառայությունները, բացառվում է, որ նա չհամագործակցի ԿՀՎ-ի և մյուս համապատասխան գերատեսչությունների հետ: Ընդսմին, դյոնմե լինելը նրան բնավ էլ չի խանգարում հիանալի հարաբերություններ հաստատելու ԱՄՆ-ի հրեական ազդեցիկ կազմակերպությունների հետ: Թուրքիայում թե մնացյալ իսլամական աշխարհում Գյուլենի գործունեությունը բացառապես արևմտամետ է և, ամենահատկանշականը, իսրայելամետ: Նա, ի դեպ, առաջիններից մեկը դատապարտեց թուրքական նավ ընդգրկող «Ազատության նավատորմիղի» գործողությունը, երբ 2010 թվականին փորձ արվեց ճեղքելու Իսրայելի շրջափակումը Գազայի հատվածում: Ինչպես ասում են, ահա թե որտեղ է թաղված շան գլուխը: Ամերիկացիները Գյուլենի հսկա ցանցն օգտագործում են «Ալ Քաիդայի», «Հըզբոլլահի» և զանազան այլ ծայրահեղական կամ ահաբեկչական իսլամիստական ուժերի դեմ: Ներկա փուլում ԱՄՆ-ը Գյուլենի՝ «մուսուլմանական Սորոսի» գաղտնի կայսրության կարողությունները նպատակաուղղում է Իսրայելի ոխերիմ թշնամու՝ Իրանի դեմ:
Երկու խոսք Էրդողան-Գյուլեն փոխառնչությունների մասին: Էրդողանը երազում է Դամասկոս մտնել որպես նորընծա Օսմանյան կայսրության՝ քաղաքական ու տնտեսական ազդեցության իմաստով, նոր սուլթան, ասում է թուրք մի հեռուստամեկնաբան: Նա ուզում է ազգի հայր դառնալ, բայց որպես իսլամական Աթաթուրք, և ոչ թե աշխարհիկ: Նեոօսմանյան նախագիծը, որը կներառի հայերին, հույներին, քրդերին, արաբներին, գուցե և գրավիչ խաղ է, բայց խիստ վտանգավոր: Մենք կարող ենք նորից դառնալ «Եվրոպայի հիվանդ մարդը»: Եվ դրա համար պետք էր զսպել Էրդողանի ամբիցիաները (խոսքը չէր վերաբերում նրա գահընկեց անելուն): Թաքսիմի իրադարձություններում ամերիկացիները արդյունավետորեն օգտագործեցին Գյուլենի հսկա ռեսուրսները, շոշափելի հարված հասցնելով Էրդողանի հեղինակությանը: Ի վերջո, հենց միայն Թուրքիայում Գյուլենի հետևորդների թիվը, ըստ տարբեր աղբյուրների, հասնում է 5-10 միլիոնի:
Եվ վերջապես Գյուլենին առնչված՝ Ռուսաստանի մասին, որի դեմ ցանկացած գործողություն բխում է ԱՄՆ-ի և Իսրայելի շահերից: Գյուլենը դպրոցներ է բացել նաև Հյուսիսային Կովկասի մուսուլմանական հանրապետություններում, Թաթարստանում: Դրանց նպատակն է, պարզաբանում է ռուսաստանցի իսլամագետ Ռաիս Սուլեյմանովը, ռուսաց երկրի մուսուլմանական վերնախավին վերակողմնորոշելը դեպի Թուրքիա, դեպի Արևմուտք, դեպի Իսրայել, գլոբալ իմաստով՝ խալիֆաթ կառուցելը: Ոչ մի Ռուսաստան կամ Չինաստան: Ռուսաստանի իշխանությունները վաղուց են գլխի ընկել, որ գործ ունեն ազդեցիկ ու խորամանկ գաղափարակրոնական հակառակորդի հետ: Նրանք տարբեր պատրվակներով փակում են այդ դպրոցները, սակայն գյուլենականները դրանք նորից են բացում ուրիշ անուններով և ուրիշ հիմնադրամների կողմից: «Գլխավորն այն է, որ ռուսաստանցի մուսուլմանները չկողմնորոշվեն դեպի օտարերկրյա կրոնական կենտրոնները, որոնցից մեկն էլ պատկանում է դյոնմե Ֆեթհուլլահ Գյուլենին: Մենք պետք է շեշտը դնենք ազգային իսլամի վրա,- եզրակացնում է Սուլեյմանովը:- Մահացու վտանգավոր կլինի, եթե մեր մուսուլմանները վերածվեն հինգերորդ շարասյան՝ սեփական երկրում»:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հ. Գ.- «Իրատես de facto»-ն առաջիկայում առավել մանրամասնորեն կանդրադառնա Գյուլենի գործոնին։