ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Ընդդիմադիր դաշտը պառակտված է՝ որևէ միասնական քայլ անելու համար

Ընդդիմադիր դաշտը պառակտված է՝ որևէ միասնական քայլ անելու համար
19.11.2012 | 13:57

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻ հետ:


-Ձեր կարծիքով` Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցը ինչու՞ է ընդդիմությունը հիմա օրակարգ բերում` արդարանու՞մ են ընտրողի առաջ, որ իրենք ուզում են գործ անել, մեծամասնությունը հնարավորություն չի տալիս, թե՞ մեղադրում են, ո՞րն է նպատակը:
-ԲՀԿ-ն ուզում է համախմբել քաղաքական ուժերին, ցույց տալ իր ուժը, ավելի ռեալ դարձնել իր հավակնությունները: Ի վերջո, քաղաքական ուժերը քննարկում են, եթե երկխոսություն է կայանում, ավելի քաղաքակիրթ հարաբերություններ է նշանակում, փշրելու, ջարդուխուրդ անելու համեմատությամբ, իհարկե, նախընտրելի է:
-Հայաստանի Հանրապետությունը հիմա ա՞յն երկիրն է, որ երկխոսությունների, փոխհարաբերությունների պարզաբանման ժամանակ ունի, փորձերից գործին ե՞րբ են անցնելու:
-Քաղաքական ուժերը իրենց խնդիրները լուծելու և նպատակներին հասնելու ուրիշ ճանապարհ չունեն: Նրանք պիտի քննարկեն և համաձայնության գան կամ անհամաձայնությունն արձանագրեն: Խնդիրն այլ է` ժողովուրդը ներգրավված չէ այդ քննարկումներում, շատերը չգիտեն էլ` ինչի շուրջ են համաձայնում կամ տարաձայնում քաղաքական ուժերը` ով ինչ է առաջարկում, ում ինչ է պետք և այլն:
-Դա բոլոր քաղաքական ուժերի պարտությունը չէ՞, որ ժողովուրդն անտարբեր է իրենց համար կենսական խնդիրների նկատմամբ:
-Դուք ստիպում եք, որ ես ասեմ` ժողովրդին չեն էլ հարցրել, որովհետև այս գործողությունները ոչ թե օրենք փոխելու նպատակ ունեն, այլ քաղաքական, դիվանագիտական` հայտնի պատճառներով:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի վաղվա համարում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ