Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Անհայրենիքների թիրախը դարձած սրբազանը հենց ա՛յն առաքելությունն է կատարում, որը նկարագրված է Մայր օրենքում

Անհայրենիքների թիրախը դարձած սրբազանը հենց ա՛յն առաքելությունն է կատարում, որը նկարագրված է Մայր օրենքում
30.04.2024 | 17:23

«Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:

ՀՀ Սահմանադրություն

Պարզապես հիշեցնում եմ ու արձանագրում եմ, որ Բագրատ Սրբազանը, ով դարձել է անհայրենիքների թիրախը, հենց այն առաքելությունն է կատարում, որը նկարագրված է Մայր օրենքում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1903

Մեկնաբանություններ