Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հնարավոր է, որ առաջադրի իր թեկնածությունը 2014-ի նախագահական ընտրություններում` «Vatan»-ի թղթակցին ասել է նրա մամլո քարտուղար Ահմեդ Սևերը:
Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուին պաշտոնանկ անելու փորձերը տապալվեցին հանրաքվեին ցածր մասնակցության պատճառով։ Նախնական տվյալներով՝ հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 44 տոկոսը՝ անհրաժեշտ 50 տոկոսի փոխարեն։
Իսրայել ժամանած Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին հայտարարել է, որ «հարգանքով է վերաբերվում» Իսրայելի բոլոր գործողություններին, եթե վերջինս անհրաժեշտ կհամարի հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։