Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Նիկոլն ու իր շրջանառության հարկը

Նիկոլն ու իր շրջանառության հարկը
07.02.2024 | 19:16

Այսօր զրուցելու ենք այս հարկի մասին,ավելի ճիշտ, այն հերթական փորձանքի մասին, որ ներկա իշխանությունը բերում է փոքր և միջին բիզնեսի, փաստաբանների, նոտարների գլխին։ Շրջանառության հարկը, ՀՀ հարկային գործող համակարգի մի տեսակն է, որն իբրև թե առավել բարենպաստ է դիտարկվել, եթե այն համեմատենք ավելացված արժեքի հարկի հետ։

Բավականաչափ մեղմ, կարելի է ասել ինքնաշխատ հարկատեսակի ներդրումով դեռ 2000 թվականներին, պետությունը մանր տնտեսվարողների նկատմամբ հսկողությունը էականորեն նվազեցրեց, բայց նրանց վրա թողեց եկամտահարկի կամ սոցիալական վճարների պարտավորությունը։ Իհարկե դա չէր նշանակում, որ հարկային տեսուչները ձեռք էին քաշել շրջհարկով աշխատողներից, բայց ամեն դեպքում հարկի ռեժիմը քիչ թե շատ կոնսենսուս էր ձևավորել պետության, կաշառակեր հարկահավաք մարմինների և ՓՄՁ տնտեսվարողների միջև։

Առանձին տարիներին, իրենց մեջ գեղջկական ռեֆորմատոր համարող, ՀՀ տխմար որոշ ղեկավարներ փորձեցին շրջհարկի մեջ կատարել խստացումներ, խմբագրել կամ չեղարկել հարկատեսակը, սակայն տոնավաճառների աշխատակիցների, աշխույժ երիտասարդների կազմակերպված հակապայքարի թափից վախեցած, պետական այդ օդիոզ պաշտոնյաները նահանջեցին։ Համեմատաբար կայուն վիճակը պահպանվեց մինչև վերջերս։ Սակայն ՔՊ-ական իշխանավորները չէին համակերպվում տնտեսության, այդ հարկատեսակով գործող հատվածի գոյության հետ և 2024 թվականի հունվար ամսին հանրությանը ներկայացվեց շրջանառության հարկի փոփոխության նախագիծ և այն դրվեց էլեկտրոնային քվեարկության e-draft հարթակում։

Ինչպիսի՞ փոփոխություններ են նախատեսվում նոր նախագծով, որն ուժի մեջ են ցանկանում մտցնել 2025 թվ հունվարի 1-ից:

1. Առևտրային կազմակերպությունների համար ներկայում գործող 5.0 տոկոսի փոխարեն նախատեսվում է ներդնել 10.0 տոկոս դրույքաչափ: Այսինքն հարկի գումարը կավելանա հարյուր տոկոսով։ Դիցուք, տնտեսվարողը հիմա վճարում է հարյուր հազար դրամ, նախագծի ընդունվելու պարագայում կվճարի երկուհարյուր հազար դրամ։

2. Արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները ներկա 3.5 տոկոսի փոխարեն, կվճարեն 7 տոկոս դրույքաչափ։ Այսինքն արտադրողը, անկախ իր վաճառքների կատարման, հասույթի ստացման պայմաններից, պետք է վճարի երկու անգամ ավելի հարկ։

3. Հանրային սննդի բնագավառում գործող կազմակերպությունների համար ներկա 6.0 տոկոսի փոխարեն նախատեսվում է կիրառել 12.0 տոկոս դրույքաչափ։ Այսինքն յուրաքանչյուր սեղանի ենթադրենք հարյուր հազարի հասույթից ներկայում վճարվող 6 000 դրամի փոխարեն, հարկային նոր դրույքաչափով կվճարեն 12 000 դրամ։

4. Մտահոգիչ այս թվերի ֆոնին, նոտարների և փաստաբանների հարկման պայմանները բացառիկ դրամատիկ բնույթ են ստացել։ Նախագծով, նրանց արգելվել է կիրառել այդ հարկատեսակը և անցում կատարել հանրային ընդհանուր ռեժիմին, այսինքն վճարել ավելացված հարկ և շահութահարկ։ Մոտավոր գնահատականով հարկի հանրագումարը կկազմի 38 տոկոս, այսինքն աճը կկազմի 700 տոկոս։ Ցանկացած միջին կարգի տնտեսագետ արևմտյան, եթե իմանա հարկերի բարձրացման նման ցուցանիշի մասին, անկասկած կխելագարվի կամ էլ կհասկանա, որ ՀՀ տնտեսական հարցերով պատասխանատուներն ունեն լրջագույն իմացաբանական և վարքականոնային շեղում։ Ընկալելու համար բերենք օրինակ։ Եթե որևէ անձի փաստաբանական ծառայության մատուցելու ներկա պայմաններում հարկը կազմում էր պայմանագրի հինգ տոկոսը, և առանձնապես խոշոր գումար չէր, ապա նախագծի ընդունվելու դեպքում քաղաքացին ստիպված կլինի մոտ յոթ անգամ ավելի գումար վճարել փաստաբանին։

Անկասկած բոլորի մոտ առաջանում է երկու հարց։

1. Որքա՞ն լրացուցիչ գումար է ստանալու պետական բյուջեն այդ նախագծի ընդունվելու դեպքում։

2. Նախագծի ընդունման դեպքում ինչպիսի՞ կառուցվածք կունենա ՀՀ հազար հարկատուների ցուցակը։

ՊԱՏԱՍԽԱՆ 1

Նախագծի ընդունման ֆինանսական լրացուցիչ մուտքերը պետբյուջե կավելանան 17.8 մլրդ ՀՀ դրամով։ Իսկ ինչպե՞ս կարելի է տնօրինել այդ գումարը, ըստ ՀՀ կառավարության: Որպես պատասխան հիշատակենք, որ 2023 թվականին ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը 10.0 մլրդ ՀՀ դրամ է նվիրել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի հարուստ կազմակերպություններին։ Այսինքն կրպակների առևտրականներից, նկուղներում ինչ-որ բան արտադրողներից, հացի փռերում խաշվող հացթուխներից քերված գումարի չափով նվեր են տվել միլիարդավոր դրամների շրջանառություն ունեցողներին։

ՊԱՏԱՍԽԱՆ 2

Վերջերս ամփոփված 2023 թվականի 1000 խոշոր հարկատուների ցուցակի վերլուծությունը վկայում է, որ 2018 թվականին գրանցված ցուցանիշը, կառուցվածքը չի փոխվել և այդ հազար խոշոր հարկատուները համապատասխանաբար ապահովել են ՀՀ բյուջետային մուտքերի 77 տոկոսը, այսինքն մանր ու միջին տնտեսվարողների դերը երկրի հարկային մուտքերի ծավալում աննշան են և նրանց հարկման խստացումները և դրույքների գիշատիչ աճը բնավ պատճառաբանված չեն և ոչ նպատակահարմար։ Փաստացի այս պահին ունենք իշխանություն,որը սուբսիդավորելու, օգնելու փոխարեն , գնում է տնտեսության ՓՄՁ հատվածի վերացման ճանապարհով։

Իսկ ինչու՞:

Այդ մասին հաջորդ զրույցում։

(շարունակելի)

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3093

Մեկնաբանություններ