ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու հանրային ռեսուրսը

Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու հանրային ռեսուրսը
23.04.2023 | 21:20

Նախորդ անգամ գրել էի, որ Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու եղանակը։

Հաջորդ օրերին նա շարունակեց թեման և հիմա էլ հուշում է իրեն հեռացնելու ռեսուրսը։ Սա աննորմալ վիճակ է, երբ իշխանության ղեկավարը նաև հակաիշխանական մոդերատորի դերակատարումն է ստանձնում, բայց մեր ողջ կյանքն է հիմա աննորմալ։

Կետ առ կետ արձանագրենք, թե ում է այսօր մերժում Նիկոլը.

- Հայ առաքելական եկեղեցի

- Զոհերի ծնողներ

- Էլիտաներ

- Ազգային արժեքներ կրող հանրություն

- Հանրային լուրջ գործիչներ

- Քաղաքական ընդդիմություն

- Հեղինակավոր զինվորականներ, հրամանատարներ

- Բուհական համայնք

- Արտադրող, արտահանող գործարարներ

- Անկախ գյուղացիական տնտեսություններ

- Հարյուր հազարավորներին, որոնք տարբեր պատճառներով դեռևս չեն հանրայնացնում իրենց ընդվզումը, սակայն արդեն գտնվում են «Նիկոլի հակառակ կողմում»։

Եվ իհարկե, կա մյուս կողմը, ում այլևս չի´ մերժում Նիկոլը.

- Հայտնի կասկադյան միջադեպից հետո Ալենին «պարոն Սիմոնյան»-ով դիմող ընդդիմադիրներին

- ԱԺ-ում քաղաքացիական կեցվածք դրսևորած կին պատգամավորներին քաշքշելուց հետո նույն դահլիճում «կառուցողական ու հանդուժողական» գծի կողմնակիցներին

- Երկրի համար այս կրիտիկական պահին սեփական շահի համար իշխանության հետ գործարքի գնացողներին, և այլն։

Սակայն այս երկու խմբերի միջև այսօր առավել կարևորը, իհարկե, առաջինն է, և իմ ասածի առանցքը դա է։ Եթե բոլոր նրանք, ում Նիկոլը մերժում է, կարողանան կազմել միասնական ճիշտ օրակարգ, շատ արագ կկարողանան կոնսոլիդացնել հանրության 90 տոկոսին, և միակ մերժվածը կլինի Նիկոլը։ Եվ հենց սրա վրա է պետք կենտրոնանալ ու համախմբումը տանել հենց դրական օրակարգով։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3646

Մեկնաբանություններ