ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Կոչ մեր զինվորականներին

Կոչ մեր զինվորականներին
15.04.2023 | 08:18

Նիկոլ Փաշինյանի վարչակազմի թողտվության, թուլակամ և պարտվողական քաղաքականության արդյունքում մենք ունենք հերթական կորուստները սահմանին։ Ապրիլի 11-ին տեղի ունեցած սադրանքին զոհ է գնացել 4 զինվորական՝ Արթուր Սահակյան, Մկրտիչ Հարությունյան, Հենրիկ Քոչարյան և Գագիկ Սարգսյան։ Մենք կիսում ենք զոված զինծառայողների ընտանիքների խորը վիշտը և շուտափույթ ապաքինում մաղթում մեր վիրավոր մարտիկներին։

Միաժամանակ հարկ ենք համարում շեշտել, որ թշնամու կողմից նման լկտի պահվածքը հետևանք է Փաշինյանի վարչակազմի կողմից «խաղաղության դարաշրջանի» մասին կեղծ օրակարգի սահմանմանը և թշնամական պետության ղեկավարների հետ Հայաստանի կապիտուլյացիայի շուրջ անսկզբունք բանակցային գործընթացին։ Վարչակազմի որդեգրած այս քաղաքականության հետևանքով ՀՀ-ի սահմաններն այսօր անպաշտպան են, թշնամին ամեն օր խորանում է մեր ինքնիշխան տարածքը և նորանոր սադրանքներ կազմակերպում։

Այս ամենը կատարվում է սահմանների ամրացման և բանակի ամրապնդման փոխարեն։ Ժողովրդին հրամցնելով «խաղաղության դարաշրջանի» մասին կեղծ թեզերը, գործող վարչակազմը իրականում լծված է սեփական իշխանությունը ամեն գնով երկարաձգելու գործընթացին, այն այսօր տեղի է ունենում մեր հայրենիքի տարածքների և սահմանը պահող մեր տղաների արյան հաշվին։

Փաշինյանի իշխանությունը իր գործողություններով և հանցավոր անգործությամբ շարունակաբար ապացուցում է իր հակահայ բնույթը։ Նրա հեռացումը օրակարգային հարց է, քանի որ միայն դրանից հետո է հնարավոր Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքական, ռազմական և տնտեսական վերելքը։ Մենք պետք է հնարավոր ամենն անենք օրինական ճանապարհով այս ազգակործան իշխանությունը հեռացնելու, և նրա փոխարեն նոր, հայակենտրոն, գործունյա և կոմպետենտ իշխանություն ձևավորելու նպատակով։

Մինչ այդ, կոչ ենք անում մեր զինվորականներին՝ հավատարիմ մնալ Սահմանադրությանը և իրենց երդմանը, և աննահանջ պաշտպանել մեր երկրի սահմանները, դա է մեր ինքնիշխանությունը վերականգնելու միակ երաշխիքը: Խոստանում ենք նաև հետամուտ լինել պարզելու, թե ում հանցավոր հրամաննով է արգելվել մեր զինվորներին չկրակել թշնամու վրա, և անարգել թույլ տալ ամրապնդվել մեր երկրի ինքնիշխան տարածքներում։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ:

«Համախմբում» շարժման խորհուրդ

Դիտվել է՝ 2058

Մեկնաբանություններ